17 May 2015

Ես, թե՞ մնացածը

Ըստ իս, իրական կյանքն այն է, երբ մարդ «տասը չի չափում ու մեկ կտրում», այլ անում է ինչ-որ բաներ՝  առանց երկար-բարակ մտածելու։
Ընդհանրապես, վախն է մեզ մոտ ստեղծում կարծրատիպեր ու, եթե մարդ անընդհատ վախենա, նա երբեք լիարժեք չի ապրի: Պարզապես մեկ-մեկ պետք է մի կողմ դնել մտքերն ու քայլել առաջ, անել այն, ինչ ուրիշները ընդունակ չեն՝  չվախենալ տարբերվելուց։ Մենք այսօր այնքան ենք մտածում դիմացինի կարծիքի մասին, որ աչքաթող ենք անում մերը, այնքան ենք ուշադրություն դարձնում մարդկության մեջ գրիպի պես տարածվող բամբասանքին։
Իմ կարծիքով, յուրաքանչյուրը պետք է ապրի իր «ես»-ի համար, պետք է անի այն, ինչ ինքն է ուզում, այլ ոչ թե այն, ինչ ուրիշներն են ուզում, որ նա անի։ Եթե շարունակենք արհամարհել ինքներս մեզ, երբեք էլ չենք հասցնի ապրել։
Ուրեմն ի՞նչ. ես, թե՞ մնացածը...

No comments:

Post a Comment