3 November 2015

Մրսում եմ


Մրսում եմ, բայց թեյ չէ ուզածս։ Մեջովս դող է անցնում, բայց ձեռնոց ու վերմակն էլ չեմ ուզում։

Ջերմությունը միայն իրերի մեջ չէ։ Ջերմացնում են նաև խոսքերը, հայացքները, գրկախառնվելը, մարդիկ։ Ես փնտրում եմ հենց դա։ Այն ջերմությունը, որն ուժ կտա ինձ ապրելու, հավատալու, երազելու և սիրելու։

Լավ է, որ կա նոյեմբերը։ Նոյեմբերյան ցուրտ և մութ օրերին սկսում ես էլ ավելի շատ զգալ ջերմության կարիքը, էլ ավելի լավ տեսնել այն մարդկանց, ովքեր իրենց լույսով փորձում են ջերմացնել քեզ։ Նրանք ի՞նչ կարող են տալ քեզ, բացի մի կաթիլ ջերմությունից։ Իրականում մեկ կաթիլ տաքությունն էլ բավական է, որ հոգիդ լցվի ջերմությամբ։
Իհարկե, թեյ խմելով նույնպես կարելի է տաքանալ, բայց ես նախընտրում եմ ներքուստ գիտենալ, որ պետք եմ ինչ-որ մեկին՝ ջերմանալով այդ մտքից:
Լինի դա նոյեմբեր, թե փետրվար, նշանակություն չունի, ցուրտը հենց նրա համար է, որ մարդիկ ավելի հաճախ ցանկանան ջերմացնել միմյանց։


No comments:

Post a Comment