Նրանց աչքերը ինձ չեն ողջունում.
Մարդկանց սըրտերը փակ են ինձ համար
Եվ նրանց հոգին ձայնըս չի լսում…
Մարդկանց սըրտերը փակ են ինձ համար
Եվ նրանց հոգին ձայնըս չի լսում…
Իմ ընկերները — իմ խոր մտքերն են,
Որ վեհ թևերով անհունն են պատում.
Այն վառ աստղերը — գըթոտ աչքերն են,
Որ վշտիս ժամին ինձ քաղցր են ժպտում…
Որ վեհ թևերով անհունն են պատում.
Այն վառ աստղերը — գըթոտ աչքերն են,
Որ վշտիս ժամին ինձ քաղցր են ժպտում…
Ուզում
եմ ժպտան աչքերը մարդկանց և բացվեն սրտերը
նրանց։ Բայց միայն սառնություն ու անտարբերույթուն
եմ զգում, որն ինքին ստիպում է ինձ
հեռանալ ։
Ես միշտ
բաց եմ եղել, չնայած մարդիկ ստիպել են փակվել։ Նրանց պահվածքն ազդելով ինձ վրա՝ ստիպել է, որ ես էլ դառնամ այդպիսին։ Այժմ բոլորս դարձել ենք օտար։ Իսկ առաջ չէինք պատկերացնում
մեր կյանքն առանց իրար։
Մնացել ենք միայն ես և մտքերս, որոնք նման են անծայրածիր
տիեզերքի։ Ճախրելով իմ մտքերում՝ երբեք չեմ ձանրձացել դրանցից։ Այնտեղ ես
միշտ կարող եմ երազել։ Նաև հիշել անցյալը,
որի միջից ամենավառ աստղերը քո աչքերն են։
Այդ հիշողություններն ինձ ստիպում են ժպտալ տխուր օրերին, անգամ ուժ են տալիս
հավատալու, որ անծայրածիր տիեզերքի մեջ կգա մի օր, երբ այլևս չեմ մտածի
հիշողությունները ետ բերելու մասին։ Որովհետև վառ աստղը կանգնած կլինի հենց իմ
առջև։
Բավական է մտածել այդ աստղը գտնելու մասին և այն
անպայման կհայտնվի։ Ուղղակի երազե՜ք, չէ՞ որ երազանքն ամենաէժան, բայց մեզ համար ամենաթանկ բանն է այս աշխարհում։
No comments:
Post a Comment