10 February 2016

Կա անամոք մի տխրություն ամեն ինչում․․․

Կարդում ու կարդում եմ Տերյան, բայց չեմ հագենում։ Որոշեցի ընտրել մեկ բանաստեղծություն, սակայն չստացվեց։ Բոլորն են իմը ՝ կարծես գրված  հենց իմ անունից։

Ժամանակատար է  թեկուզ մեկ բանաստեղծությունը կարդալը։ Քանի որ  կարդալ չի նշանակում միայն տառերը միացնել իրար։ Դու պետք է ապրես բանաստեղծությունը՝  գտնելով այդ մեղմ ու քնքուշ բառերի տակ թաքնված անսահման թախիծն ու խորը իմաստը։
Տերյանը ստիպում է  մտածել ու շատ՝ ամբողջությամբ տակն ու վրա անելով հուզական աշխարհս։ Զարմանում եմ՝ ինչպե՞ս են մարդիկ այդքան սառն արտասանում կամ կարդում Տերյան։ Միթե՞ չեն զգում այն, ինչը ես եմ զգում։ Ախր, Տերյանը կարողանում է գերբնական ուժով ազդել՝ փշաքաղեցնելու աստիճան։

Ուղևորությունը դեպի Տերյանի հուշարձան,որը գուցե ուրիշների համար թվա տարօրինակ, ինձ մոտ մի ուրիշ՝ նոր զգացողություններ արթնացրեց: Ես կկոչեմ դրանք տերյանական զգացմունքներ։ 
Երբ մերոնք արտասանում էին Տերյան՝ նայելով միմյանց, ես զգում էի նրան՝ նայելով հուշարձանին։ Զգում ներկայությունը մեր կողքին և դա անկախ ինձանից ստիպում էր հուզվել։ Երբ գիտես, որ չես կարող գրկել քեզ այդքան հոգեհարազատ դարձած բանաստեղծին։

4 comments:

  1. Ես համաձայն եմ,որովհետև սովորական մարդիկ չեն զգում այն ինչ զգում ես դու կարդալով Տերյան,զգում ես Տերյանի թախիծը,հուզմունքը,ուրախությունը և այլն:Վահան Տերյանի բանաստեղծությունները կարդալով կարծես տեսնում ես Վահան Տերյանի ամբողջ կյանքը:

    ReplyDelete
  2. Ես համաձայն եմ քեզ հետ լիովին,որովհետև , եթե պետք է միայն բառերը իրար կպցնենք և արտասանենք, ապա անիմաստ է կարդալ Տերյան, առանց զգացմունքի չեմ կարող ասմունքել Տերյան: Պետք ապրել այն, ինչ կարդում ենք,որպեսզի մտնենք նրա դրության մեջ:

    ReplyDelete
  3. Ես համաձայն եմ քեզ հետ, որովհետև Տերյան կարդալիս կամ արտասանելիս ընկնում ես երազանքների գիրկը և կարող ես պատկերացնել Տերյանի ապրումների բանաստեղծություն գրելիս և նույնիսկ զգալ դա:

    ReplyDelete
  4. Ես համաձայն եմ քեզ հետ, որովհետև Տերյան կարդալիս կամ արտասանելիս ընկնում ես երազանքների գիրկը և կարող ես պատկերացնել Տերյանի ապրումների բանաստեղծություն գրելիս և նույնիսկ զգալ դա:

    ReplyDelete