Մարդ, ով տգեղի մեջ ունակ էր տեսնել միայն գեղեցիկը: Մեկը, ով ոչ միայն տեսավ, այլև կարողացավ իր տեսածը փոխանցել մեզ այնպես, որ մեր աշխարհայացը նույնպես դառնա այդպիսին: Մեծարենցի բանաստեղծությունները նրա փոխարեն խոսում են ու պատմում անձի հզորության մասին: Այդքան մեծ վիշտ պահելով իր մեջ՝ նա սեր ու ջերմություն հորդեց:
Մեծարենց կարդալով, կարծում եմ, անգամ ամենաանհույս մարդու մոտ կարոտ է առաջանում կյանքի և ապրելու նկատմամբ։
Նա դեռ մանկուց է ունեցել գեղեցիկը տարբերելու շնորհը։ Երբեմն նա փախչում էր տանից, որպեսզի բլրակից դիտեր գյուղ վերադարձող նախիրներին: Դաշտից տուն վերադարձող գյուղական աղջիկների երթի և նրանց երգածի մեջ էլ է սիրուն բան տեսել։
Մեծարենցը իսկապես հետևեց իր ասածին՝ դառնալով տիեզերական հարաբերության մեկ լար։ Մի հզոր լար, որը, կարծում եմ, երբեք չի կտրվի։ Լար, որին պետք է մեծարել և ձգտել միանալ։
Մենք ունենալով երջանկության բոլոր բաղադրիչները՝ տեսնում ենք վատն ու անդադար բողոքում, իսկ նա ունենալով միայն անբուժելի հիվանդություններ՝ իր մեջ ուժ գտավ գրելու ուրախության մասին։ Այս փաստը, կարծում եմ, բոլորին մտածելու տեղիք է տալիս։
Արժե արդյո՞ք շարունակել բողոքել անհեթեթությունների համար, թե պետք է գնահատել ու սիրել այն կյանքը, որ մենք հիմա ապրում եք։ Գտնելով այս հարցի պատասխանը, ես հասկացա հետևյալը՝ հնարավոր է, որ ես չունեմ շատ ու շատ բաներ, որոնք սիրում ու ցանկանում եմ, սակայն սիրում եմ այն ամենը, ինչ ինձ տրված է ի վերուստ։

Ուրախ եմ, որ սիրեցիր Մեծարենցին, Մագա ջան:
ReplyDeleteԻրենից սովորելու շատ բան ունենք, Տիկին Նունե ջան։
Delete