10 January 2016

Գունավոր երազներ ...




Ի՞նչ է ձյունը, մարդիկ սովորաբար ձյունը կապում են ամանորյա   հրաշքի հետ, իսկ շատերը ձյունը ներկայացնում են մաքրության սիմվոլ, սպիտակ վերմակ,  ճերմակ ամպիկներ, թեթև փաթիլներ, կամ էլ՝  ուղղակի ձյուն, ուրիշ ոչինչ: 

Բայց ոչ ոք երբեք չի ասում,  որ ձյունը  ունի գույներ, երանգներ, ոչ ոք չի ասում, որ ձյունը  երկնքից պոկված երազներ են, որ ձյունը չպատմված հեքիաթներ են,  ու,  որ ձյունը շատ գաղտնիքներ ունի, մեկ էլ այն, որ մարդկանց անտարբերությունը նեղացնում է ձյանը, չէ՞ որ ձյունը գիտի ամեն ինչ , նա լսում է , տեսնում է մարդկանց, նա թափվում է երկնքից,  որպեսզի բոլորի դեմքերից  դժգոհությունն  անհետանա,  բայց մարդիկ դժգոհ են ամեն ինչից՝  ասես հոգնել են, էլ ուժ չունեն  նայելու դեպի առաջ, միշտ բողոքում են , միշտ վախենում են գնալ առաջ, վախենում են իրարից, վախենում են սխալվելուց , նրանք ուղղակի վախենում են կյանքից, իսկ ձյունը ...
Ուզում եմ ասել,  որ ձյունը նման է մարդուկի, ոչ ոք չի հասկանում այդ սպիտակ , շատ փոքրիկ մարդուկներին: Երբ նրանց առնում ես ձեռքդ, ասես վախենում են .. .ու հալվում են վախից:  Վախենում  են ապրեն,  վախենում են  գունավորվեն,  իսկ մարդիկ չեն էլ նկատում գեղեցկությունն ու անցնում են նրանց կողքով անտարբեր:  Ուղղակի ափսոսում եմ, որ ոչ ոք չի հասկանում ձյանը, ես էլ չեմ հասկանում,  ուղղակի ես ավելի սիրուն ու գույներով եմ նայում նրան։ 
Գունավոր երազներ եմ ուզում  կամ ուղղակի ուզում եմ տեսնել այն,  ինչ չկա իրականում, ուզում եմ տեսնել այն, ինչ սիրտս է ուզում:
Հետևություն. պետք է  անել այն, ինչ սիրտն է ուզում և տեսնել այն,  ինչ հոգին է տենչում... կուզի․․․

No comments:

Post a Comment