15 January 2016

Միակ մարդը՝ ես եմ

Ցուրտ ձմեռ էր, մեկ էլ հանկարծ անձրև սկսվեց։ Շատ անսպասելի էր դիտել այդ տեսարանը։ Հունվարյան գիշեր է, իսկ ձյունն անձրևի տեսքով է գալիս։
Այդ սպիտակ, մաքուր ու գեղեցիկ փաթիլները, որոնք ուրախություն էին պարգևում, մեկ էլ հանկարծ դառնում են թաց՝ իրենց հետ բերելով միայն թախիծ։ Ու ես կրկին սկսում եմ թրջվել․․․
Այնքան շատ են, չէ՞,  անսպասելիությունները և միակը, որ վստահելի է երկրի վրա՝ անորուշությունն է։
Անկեղծ ասած՝ ես ուղղակի հոգնել եմ։ Հոգնել եմ գտնել մարդկանց, իսկ հետո՝  կորցնել։ Ընտելանալ, հետո հետևել, թե ինչպես են անհետանում իմ կյանքից։ Հոգնել եմ վստահել, հետո հիասթափվել։ Հոգնել եմ ամեն ինչ նորից սկսել․․․
Ու հիմա այդ մարդիկ այնքան չկան, որ կարծես ամենուր են: Բայց ես երբեք չեմ ասի նրանց, որ իրենց կարիքն եմ զգում, քանի որ նրանց առանց ինձ ավելի լավ է։
Ես ինքս կբացեմ անձրևանոցս ու չեմ թողնի ոչ մեկին այլևս թրջել ինձ։ Միգուցե այնդպես ես կմեկուսացնեմ մարդկանց ինձանից, բայց ի՞նչ տարբերություն։ Նրանք բոլորն էլ վերջի վերջո հեռանալու են։
Կարևորը ես արդեն հասկացա, որ միակ մարդը, ում վրա կարող եմ հույս դնել՝  ես եմ։

2 comments:

  1. Հասկացածդ, իրոք, կարևոր է, Մագա ջան:

    ReplyDelete
    Replies
    1. Փաստորեն նույն կարծիքին ենք,տիկին Նունե ջան։

      Delete