«...Շենքերն էլ են տխրում, ինչպես մարդիկ, պատերն էլ հիշողություն ունեն։
Եվ եթե նրանք իրենց իմացածի մասին չեն պատմում ամենքին, ինչպես մարդիկ, դա պարզապես բնավորություն է։ Եվ քանի որ մարդը չի կարող ապրել թաքուն, ինքն իր մեջ փակված, քանի որ նա միշտ կարիք ունի ուրիշներին պատմելու իր կյանքը, դրա համար էլ կռվել է պատերի հետ և լուսամուտներ բացել...»:.. Վարդգես Պետրոսյան «Քաղաքի կիսաբաց լուսամուտները»:
Մենք ունենք կանգուն պատեր, որոնց ներսում անհամար հիշողություններ են...
Իսկ ինչ է բնավորությունը՝ ուղղակի իրար կապված սովորույթնե՞ր, որ հաճախ կատարում ենք: Մենք կարող ենք մեզ գտնել ամեն ինչի մեջ՝ մեր երազների, մտքերի, խոհերի մեջ: Կարող ենք լինել շենք, աստղ,ամպ, երկինք: Իսկ հիմա մենք շենքեր ենք՝ ուղղակի սառն ու անգույն շենքեր :
Մենք ունենք կանգուն պատեր, որոնց ներսում անհամար հիշողություններ են, միայն այն տարբերությամբ, որ նրանք չեն կարող պատմել դրանց մասին ուրիշներին:
Իսկ մենք ուզում ենք պատմել ու դա ոչ միշտ է, որ լինում է դիտմամբ: Սկսում ենք խոսել երազներից, պատումներից, մեր կյանքը պատմելով ուրիշներին՝ ակնկալելով ինչ-որ խորհուրդ : Բայց չէ՞ որ նրանք էլ ունեն խորհրդի կարիք ու նրանք էլ ունեն հիշողություններով լի պատեր: Խորհուրդ տալու համար նախ պետք է անցնել նորից բոլոր պատերի միջով ու դուրս գալ անհոգ դեմքի արտահայտությամբ, իսկ եթե չստացվի, ապա մտնել ներս ու անցնելով հիշողության պատերի միջով՝ ամեն պատին բացել մի քանի լուսավոր պատուհաններ: Որ լույսը ճառագի ներս ու շողերը ընկնեն սենյակ: Երևան փոշու հատիկները ... հենց դրանք երևան, ապա համոզված եղիր՝ դու գտար քո խորհուրդը:
Ապրի իմ ընդունակ աչոն:
ReplyDeleteՏիկին Նունե ջաա՜ան, շնորհակալ եմ:
ReplyDelete