25 November 2014

Ավ. Իսահակյան «Ես ձեզ ասում եմ»-վերլուծություն

Ես ձեզ ասում եմ` կըգա Ոգու սով,
Եվ դուք կըքաղցեք ճոխ սեղանի մոտ,
Կընկնեք մուրալու հափրած որկորով`
Հըրեղեն խոսքի, վեհ խոսքի կարոտ:
Լրբենի ծաղրով արհամարհեցիք
Ոգու վառ զեղմունք — միտք ու երազանք,
Նյութի տաճարում արբած պարեցիք`
Մոռացած անմահ, անհունի տենչանք:
Դուք, որ հեգնեցիք ուժն ստեղծագործ`
Ձեր նյութի հանդեպ կըգա Ոգու սով.
Եվ մուրացկի պես փշրանքի համար
Ծարավ ու նոթի կանցնեք ծովե ծով…
Բանաստեղծությունը՝ Նունե Մովսիսյանի կայքից

Վերլուծություն

Իմ կարծիքով Ավետիք Իսահակյանը այս բանաստեղծությամբ ասում է, որ մի օր մարդիկ կսկսեն կարեւորել այն ամենը ինչ հոգեւոր է, այլ ոչ թե նյութական, երբ որ մարդիկ կսկսեն մտածել ոչ թե իրենց գրպանի, այլ մարդկային արժեքների մասին:
Չեմ կարող ասել, կգա այդ օրը, թե՝ ոչ: Հիմա մարդիկ առհամարհելով հասարակությանը մտածում են միայն իրենց «ես»-ի մասին: Եսամոլություն, եսասիրություն, եսակենտրոնություն… Ահա թե ինչի մասին է Իսակյանի բանաստեղծությունը, նա սպասում է, երբ են մարդիկ նայելու կյանքի սեղանին եւ տեսնելու ոչ թե «ես»-ին, այլ «մենքին»:

No comments:

Post a Comment