27 February 2015

Խառնաշփո՞թ... վերջացրու՛

Հոգնել եմ ամեն անգամ լսելուց, որ դու չես հասկանում, որ դու չէիր ուզում, որ քո մոտ խառնաշփոթ է: Ամեն անգամ փորձում եմ օգնել, որպեսզի խառնաշփոթդ հավաքվի:

Եթե մի բանը կարող ես գործով ապացուցել, խոսքերդ իզուր մի վատնիր

Խոսքն առանց գործի՝ ոչինչ է.
Խոսքը գործով՝ ինչ-որ բան.
Գործն առանց խոսքի՝ ամեն ինչ:

23 February 2015

Թումանյանը հավերժ է...

Ըստ իս, հաջողության են հասնում նրանք, ովքեր շողում են, լուսավորում են իրենց շուրջը, ինչպես աստղերն են լուսավորում գիշերվա երկինքը: Եթե մարդ թաքցնում է իր շողերը, ապա ոչ ոք նրան չի նկատում: Ահա թե ինչու են մարդիկ տխրում, իրենց միայնակ համարում, նրանք վախենում են ցույց տալ աշխարհին, որ կարողանում են շողալ արեւի պես, եւ ավելի ուժգին, քան արեւը:

22 February 2015

Հովհաննես Թումանյան. Տպավորություններ


H.Tumanyan
Տպավորություննե՜ր, Տպավորություններ... Ասես օդում լինեն եւ ամեն մի շնչելու հետ մտնեն մարդու մեջ, գտնեն հոգու ամենազգյուն կետերը եւ սկսեն խաղալ դրանցով:

Վինսենթ Վան Գոգի նամակը իր եղբորը՝ Տեոյին

Վինսենտ Վան Գոգ

Կ. Մ.-ն այսօր հարցրեց ինձ, թե արդյոք գեղեցիկ եմ համարում Ժերոմի «Ֆրինան», ես ել պատասխանեցի, որ ինձ շատ ավելի է դուր գալիս Իզրայելսի տգեղ աղջիկը, կամ Միլլեն, կամ էլ Էդ. ֆրիեռի պառավը: Ի՞նչ է իրականում նշանակում Ֆրինայի այդքան գեղեցիկ մարմինը:

Մարդը եւ աշխարհը

Մարդը շնչում է թթվածին եւ արտաշնչում ածխաթթու գազ, ծառը՝ շնչում է ածխաթթու գազ եւ արտաշնչում թթվածին: Նրանք չեն կարող առանց իրար ապրել, քանի որ ծառը ունի մարդու, իսկ մարդը՝ ծառի կարիքը: Ահա այսպես է կառուցված աշխարհը, դրանում կան հազարավոր փոքրիկ մասնիկներ, որոնցից ոչ մեկը ավելորդ չէ:

18 February 2015

"Թմկաբերդի առումը" պոեմի բովանդակությունը


Թմկաբերդում իր չքնաղ կնոջ հետ ապրում էր քաջ Թաթուլը: Նադիր Շահը Թաթուլի թշնամին էր, և իրեն լուր էր հասել, որ Թաթուլի շունչ հոգին իր կինն է:

"Փարվանա" բալլադի բովանդակությունը


Փարվանա ճերմակ ամրոցում ապրում էր սեգ սարերի արքան: Արքան մի չքնաղ դուստր ուներ, որ իր կյանքի ուրախություններ: Մի օր, երբ արքան դեսպաններ ուղղարկեց ամրոցներն ու արքունիքները, որպեսզի կտրիճներն ու քաջերը գան ու իրենց ուժը ցույց տան: Կովկասի բոլոր կտրիճները հավաքվել են ու սպասում են մրցության ժամին:

17 February 2015

Մեծն Թումանյանը

Ես հաճույքով Թումանյան եմ կարդում եւ լսում դեռ շա՜տ փոքր ժամանակվանից: Ու չնայած, որ նրա ստեղծագործությունները հիմա եւ երեք տարեկանում տարբեր ձեւերով եմ ըմբռնում, միեւնույն է, այդ Հովհաննես Թումանյանի կերպարը ինձ համար մնում է անփոփոխ:

Թումանյանի կյանքի անսասան օրենքը․ Վերլուծություն

1906թ-ին Թումանյանին ներկայացւում է  մի արտառոց ու անհեթեթ մեղադրանք. իբր Թումանեանը սպանել է «անտառապահ Շմակովին՝ կողոպտելու նպատակով»։

15 February 2015

Վահան Տերյան բանաստեղծություններ


Կատարելություն


Աշխարհում կատարելություն չկա, ո՛չ Մալեւիչի քառակուսին է կատարյալ, ո՛չ էլ՝ Մոցարտի ռեքվիեմը: Կատարյալը չափանիշ չէ, այն թվերի պես անվերջ է ու ինչպես ցանկացած անվերջ բանի՝ մարդը ձգտում է հասնել դրան:

8 February 2015

Արցունքները աղի են...

Մենք արտասվում ենք գիշերը, որպեսզի արևը չչորացնի մեր արցունքները:

Շնորհակալություն...


Ուշադրություն, ուշադրություն...

Մինչեւ կրակին չդիպչես, հեռու չես մնա դրանից

Իմ կարծիքով՝ ունեցածով բավարարվել պետք չէ, սակայն պետք է գնահատել այն, ինչ արդեն ունես: Սովորաբար մենք սկսում ենք գնահատել որեւէ բան այն ժամանակ, երբ կորցնում ենք դա: