Աշխարհում կատարելություն չկա, ո՛չ Մալեւիչի քառակուսին է կատարյալ, ո՛չ էլ՝ Մոցարտի ռեքվիեմը: Կատարյալը չափանիշ չէ, այն թվերի պես անվերջ է ու ինչպես ցանկացած անվերջ բանի՝ մարդը ձգտում է հասնել դրան:
Իմ կարծիքով, պետք է ձգտել ոչ թե իդեալականության, այլ առաջընթացի, պետք է ամեն օր լինել ավելի լավը, քան երեկ, հասցնել ավելի շատ բան անել, քան երեկ:
Չափանիշը ոչ թե կատարելությունն է, այլ երեկվա օրը, եթե մարդ կարողանա ամեն օր նոր սխալներ անել եւ դրանցից նոր դասեր քաղել, ապա արժանի է, որ նա ինքն իրենով հպարտանա:
Ուժեղ է նա, ով ընկնում է, սակայն կարողանում է վեր կենալ, այլ ոչ թե նա, ով երբեք չի ընկնում:
Լուսանկարը վերցված է համացանցից
No comments:
Post a Comment