23 February 2015

Թումանյանը հավերժ է...

Ըստ իս, հաջողության են հասնում նրանք, ովքեր շողում են, լուսավորում են իրենց շուրջը, ինչպես աստղերն են լուսավորում գիշերվա երկինքը: Եթե մարդ թաքցնում է իր շողերը, ապա ոչ ոք նրան չի նկատում: Ահա թե ինչու են մարդիկ տխրում, իրենց միայնակ համարում, նրանք վախենում են ցույց տալ աշխարհին, որ կարողանում են շողալ արեւի պես, եւ ավելի ուժգին, քան արեւը:

Թումանյան կարդալիս` անկախ ինձանից ժպիտ է հայտնվում դեմքիս, զգում եմ, թե որքան լավ է նա ինձ հասկանում, անգամ առանց ճանաչելու:
Հովհաննես Թումանյանի նմանները երբեք չեն մարում, վառվում են ջերմացնելով մարդկանց հոգիները՝ հաճույք ստանալով դրանից:
 Թումանյանը հավերժ է...
Նա անսպառ է, անվերջ եւ անհատ...

1 comment:

  1. Մարիամ ջան, էնքան շնորհակալ եմ Թումանյան Հովհաննեսից, որ քեզ այսքան ոգևորեց, այսքան հմայիչ ու քեզ՝ ինձ էլ ավելի սիրելի դարձրեց...

    ReplyDelete