Մարդը շնչում է թթվածին եւ արտաշնչում ածխաթթու գազ, ծառը՝ շնչում է ածխաթթու գազ եւ արտաշնչում թթվածին: Նրանք չեն կարող առանց իրար ապրել, քանի որ ծառը ունի մարդու, իսկ մարդը՝ ծառի կարիքը: Ահա այսպես է կառուցված աշխարհը, դրանում կան հազարավոր փոքրիկ մասնիկներ, որոնցից ոչ մեկը ավելորդ չէ:
Ու մարդը բնության մաս է, եթե նա ոչնչացնում է բնությունը, ապա ոչնչացնում է ինքն իրեն: Ամեն մի ծառ կտրելով նա կտրում է իր թթվածնի մի մասը, ամեն մի գետ ցամաքացնելով՝ ջրի պաշարը: Ու անգամ եթե դա իսկապես պետք է անել, ապա պետք է նաեւ անելուց առաջ հաշվի առնել հետեւանքները:
No comments:
Post a Comment