Փարվանա ճերմակ ամրոցում ապրում էր սեգ սարերի արքան: Արքան մի չքնաղ դուստր ուներ, որ իր կյանքի ուրախություններ: Մի օր, երբ արքան դեսպաններ ուղղարկեց ամրոցներն ու արքունիքները, որպեսզի կտրիճներն ու քաջերը գան ու իրենց ուժը ցույց տան: Կովկասի բոլոր կտրիճները հավաքվել են ու սպասում են մրցության ժամին:
Դուրս եկան հայր ու աղջիկ, աղջիկ կարմիր խնձորը ձեռքին առաջ եկավ ու ասաց,-հայրիկ, գուցե բարի տկարին հաղթի չար քաջարին, բայց չի կարող լինել նա սրտի իմ սիրելին, ես ուզում եմ անշեջ հուր սրբազան, ով կբերի անշեջ հուրը նա էլ կլինի իմ ամուսինը:Կըտրիճները քաջարի, ձիանք հեծած թըռան հապճեպ դեպի չորս կողմն աշխարհի: Թըռա՜ն, շուտով գըտնեն, բերեն անշեջ հուրը աղջըկան: Անցան տարիներ…
-Մի թե հայրիկ ետ չեն գա, Մի՞թե, հայրի՛կ, ինձ մոռացան, Էլ չեն բերիլ հուրն անշեջ:
-Չէ դստրիկս ետ կգան, Ո՜վ իմանա, պետք է անցնեն, մութ աշխարհքից, սև ջըրից.Ո՜վ իմանա, պետք է փախցնեն յոթգըլխանի դևերից:
Էսպես անցան շատ տարիներ, տըխուր աղջիկն արքայի, նայե՜ց, նայե՜ց սարերն ի վեր Ճամփաներին ամայի, հույսը հատավ… ու լաց եղավ: Աղջկա արունքները այնքան շատ էին, որ մի լիճ դառցավ: Լիճը ծածկեց փարվանան, ու էն վըճիտ ջըրերի տակ ցույց են տալի մինչ էսօր, ծեր արքայի ճերմակ ամրոցն ու շենքերը փառավոր: Ասում են, թե այն թիթեռները, այն կտրիճներն են, ու տակավին հուր տեսնելիս՝ մեջն են ընկնում անհամբեր. ջանք է անում ամեն մինը Շուտով տանի, տիրանա…ու այրվում են, այրվո՜ւմ անվերջ կըտրիճները Փարվանա:
No comments:
Post a Comment