Ես շրջեցի աշխարհի
կեսը ու գտա մի վայր, որտեղ ապրում եմ մոտ վեց տարի:
Շրջեցի մի գրքի որոնումներով: Շրջեցի օտարական ափերով ու չգտա իմ գիրքը: Գրքերը շատ էին, բայց օտար էին այնպես: Ինչքան գրքեր եմ տեսել, քանի-քանի էջեր եմ թերթել, բայց ոչ մի գիրք նման չէր մեր գրքին, իմ գրքին:
Շրջեցի մի գրքի որոնումներով: Շրջեցի օտարական ափերով ու չգտա իմ գիրքը: Գրքերը շատ էին, բայց օտար էին այնպես: Ինչքան գրքեր եմ տեսել, քանի-քանի էջեր եմ թերթել, բայց ոչ մի գիրք նման չէր մեր գրքին, իմ գրքին:
Ես եկա... Ու հենց այստեղ էլ գտա իմ գիրքը՝ իմ միակ գիրքը: Այս գրքի էջերն այնքան շատ են, որ ոչ ոք մինչև վերջ չի կարող կարդալ: Էջերից մեկն իմն է: Այստեղ՝ այս գրքում, այս էջերի մեջ բացահայտեցի մեկին, ով հիմա անում է անհնարինը, ով իր երազանքի ճանապարհին է: Նորից ես եմ... Ես այստեղ՝ այս կրթահամալիրում իմը ստեղծեցի, իմ երազանքների պատը, իմ ընկերներին ու իմ գունավոր աշխարհը:
Ի՞նչ գիրք առանց հեղինակի: Գրքի հեղինակը մեր՝ բոլորիս ընկերն է, մտերիմը: Կրթահամալիրը մի մեծ, շատ մեծ գիրք է, որտեղ կան բոլորը, մեր ընկերը ոչ ոքի չի մոռացել, իսկ այս մեծ գրքի մեջ կան շատ ու տարբեր գրքեր: Մի գրադարան է դարձել, որտեղ մենք ենք մեր ընթերցողը:
Սիրում եմ կրթահամալիրը՝ մեր մեծ գիրքը, քանի որ այստեղ են ապրում բոլոր ուրախ մարդիկ, բոլոր օտար հարազատները, բոլոր-բոլորը...
Գրադարանի մշտական ընթերցողը, գլխավոր անդամը, հեղինակն ու մեր մեծ, լավ ընկերը տիար Բլեյանն է, ում մասին կարելի է անվերջ խոսել, մեկ է, էջերը չեն վերջանա:
Այսօր մեր լավ ընկեր տիար Բլեյանի տոնն է, իմ բոլոր օտար հարազատների տոնն է, իմ տոնն է...
Սիրում եմ քեզ ամեն տարի, ամեն ամիս, ամեն շաբաթ ու ամեն օր: Ամեն աշունների սիրելի կրթահամալիր... Շնորհավոր տոնդ...
Ինչ լավ Մերի ես...
ReplyDeleteՇնորհակալ եմ, տիկին Նունե ))
Delete