Երկար նայեցի ծառերի տարբեր գույներ ու ձևեր ունեցող տերևներին: Սկսեցի նրանց դերեր տալ ու նմանեցնել մարդկանց՝ տարբեր տեսքերով, տարբեր ժպիտներով ու տարբեր բնավորություններով:
Մեկը մյուսից այնքա՜ն տարբեր էին... Այնքան տարբեր, որ նրանց միջև ոչ մի նմանություն չկար, բացի մեկից: Բոլորն էլ վերջում դեղնեցին ու թափվեցին գետին և դարձան հողի մի մասնիկ: Ի վերջո, բոլորն էլ տերևներ էին...

Շարունակեցի նայել տերևներին ու հասկացա, որ նրանք իրոք նման են մարդկանց: Բոլորս էլ մեր կյանքում տարբերվում ենք միմյանցից մեր տեսքով, արտաքինով, բնավորությամբ, ժպիտներով և այլն... Այս տարօրինակ տարբերությունների պատճառով մարդիկ մոռանում են, որ բոլորս էլ մարդ ենք և հենց այս տերևների նման բոլորիս վերջն էլ ծերանալն ու մահն է և իրար մեջ ստեղծում են այնպիսի հիմար սահմաններ... Այնպիսի սահմաններ, որոնք իմ կարծիքով երբեք դրական ազդեցություններ չեն ունենա մեր կյանքում...
Եվ ի զուր... Մարդիկ շարունակում են ապրել իրենց կյանքը չմտածելով այդ հիմար սահմանների արդյունքների մասին...
Հեղինակ՝ Հուրի Իսկանյան
Հեղինակ՝ Հուրի Իսկանյան
No comments:
Post a Comment