Դու ուրիշ էիր…Դու նման էիր մի գեղեցիկ ու փափուկ ձյան, որը շատ շուտ հալչում էր:
Դու ձյունից տարբերվում էիր նրանով, որ քո թողած հուշերը անկրկնելի էին ու դու այնքա՜ն տաք էիր… Այնքան տաք, որ նույնիսկ ձմեռները ամառ էին թվում, իսկ աշունները՝ գարուն:
Դու հիմա չկաս, ու իմ ձմեռները դարձել են ցուրտ ու թվում է, թե իմ շուրջը ոչ ոք չկա, միայն լռությունը, մթությունն ու իմ մտքերն են ամենուրեք:
Մեկի ներկայությունն եմ անդադար զգում...
Ինչ-որ մեկը միշտ գալիս ու կանգնում է կողքիս ու նրա շնչառությունը բավական է, որ ես ինձ մենակ չզգամ:
Նայում եմ աջ, ձախ ու փորձում գտնել նրան, սակայն իզուր է՝ ոչ ոք չկա: Մի բան հաստատ է՝ ինձ ապահով եմ զգում:
Ինչ-որ մեկը միշտ գալիս ու կանգնում է կողքիս ու նրա շնչառությունը բավական է, որ ես ինձ մենակ չզգամ:
Նայում եմ աջ, ձախ ու փորձում գտնել նրան, սակայն իզուր է՝ ոչ ոք չկա: Մի բան հաստատ է՝ ինձ ապահով եմ զգում:
Զգում եմ, որ դու կաս, սակայն փնտրում եմ, փնտրում և չեմ գտնում: Առանց ետ նայելու սուզվում եմ իմ մտքերի մեջ, բայց նորից քո ներկայությունը զգալով, դուրս եմ գալիս ու շարունակ փնտրում քեզ:
Արդյո՞ք դու իսկապես կաս, թե՞ ես եմ իմ մտքերի մեջ սուզվելով հեռանում իրականությունից ու անցնում
երևակայության սահմանները...
երևակայության սահմանները...
Հեղինակ՝ Հուրի Իսկանյան
Հուրի ջան, այ անհամարձակ աղջիկ, բա ասում էիր` չի ստացվի: Ստացվում է, դեռ մի բան էլ ավելին: Կեցցես, սիրունս: Ես գիտեմ` դու դեռ զարմացնելու ես: Բարի գալուստ:)
ReplyDeleteՇնորհակալություն տիկին Նունե :)
Delete