Նա ուրիշ է…
Նրա համար դժվար
է ապրել, որովհետև նա ապրել չգիտի, որովհետև նա չի կարողանում ապրել մարդկանց մեջ,
իսկ առանց նրանց էլ ապրելն անհնար է թվում:
Նրա կարոտն է, որ
երբեք չի ավարտվում…
Ասում են նրա փոքրիկ, շատ փոքրիկ կարոտը, շատ է մեծացել, բայց նա, միևնույն է, քարշ է տալիս իր հետ, ինչպես հիշողություններն ենք կյանքի ընթացքում քարշ տալիս մեզ հետ:
Նրա աչքերը մեծ են ու գեղեցիկ: Նա իր աչքերի մեջ մի ամբողջ աշխարհ է պահում ու նրա աչքերի մեջ հրդեհներ են, որովհետև մարդիկ վառում են իր աշխարհը, որ տաքանան, բայց նա, մեկ է, սիրում է մարդկանց: Նա իր երազները քանդում է ու սպանում է, որ մարդիկ դրանք իրենց ուզած ձևով հավաքեն:

Նա աշխարհ է, գունավոր
հեքիաթ ու մի ողջ կյանք: Մի մոլորակ է, որը լքում են, բայց միշտ իրենց գրպանում պահում:
Մի կորած հեքիաթ ու գտնված երազ:
Նա ոչինչ չի ուզում, բացի ազատությունից, նա ուզում է ճախրել ու հեռու տանել իրենից իր իսկ ցավը: Նա ուրիշ
է, ու իր կյանքում նույնիսկ դատարկությունը գույն ունի, իսկ տխրությունը գունավորում
է իր աչքերը ու դրանք ավելի գեղեցիկ դարձնում:
Ես էլ եմ ուրիշ…
Ես նրան պահում եմ գրպանումս: Խորհրդավոր ուրիշ եմ ես, որովհետև գունավոր տխրությանս
հերոսին՝ նրան, երբեք ոչ ոք չի ճանաչի: Նա ուրիշ է… Նա անուն չունի, անանուն է ձեզ
համար: Այլևս մի փնտրեք նրան, նրա աչքերը, մեկ է, չեք գտնի, որովհետև նա էլ չկա … Չկա ոչ մի տեղ...
No comments:
Post a Comment