2 March 2015

Վաղը գոյություն չունի



Մարդիկ հաճախ են ասում, ես վաղվանից նոր կյանք եմ սկսելու, վաղվանից քիչ եմ ուտելու, վաղվանից թողնելու եմ ծխելը... Ու դա ասես նրանց ուղեղում փակցված հայտարարություն լինի, որը ամեն օր կարդում են: Վաղը երբեք չի գալիս, քանի որ ամեն նոր օրը լինում է այսօր...

Եթե մարդ ուզում է որեւէ բան փոխել, ապա նա պետք է անի դա ոչ թե վաղը, այլ՝ հենց այսօր ու ոչ թե հինգ րոպեից, այլ՝ հենց հիմա: Վաղը եւ երեկ ոչինչ չի լինում, վաղը եւ երեկ պարզապես գոյություն չունի... Կա այսօր, կա հիմա, դա է իրական ժամանակը, հենց այդ ժամանակ է կատարվել եւ կատարվում ցանկացած իրադարձություն:

Եթե մենք չգնահատենք այսօրը, ապա չենք գնահատի ե՛ւ վաղը ե՛ւ մյուս օրը...

2 comments:

  1. այ սա ես կոչում եմ հանճարեղ։ առանց կատակի։

    ReplyDelete
    Replies
    1. Շնորհակալ եմ (բայց դե մի քիչ չափազանցրել եք)))

      Delete