Լսվեց այս արտահայտությունը:
Բայց ոչ հայերենով, ոչ մեր լեզվով: Բոլորս էլ տիրապետել ենք այդ լեզվին, չէ՞ որ դա
երեխայի ճիչն էր: Այն ճիչը, որը լսվում է, երբ նա առաջին անգամ շունչ է առնում, լույս
է տեսնում: Իսկ նա ճանապարհորդում էր կյանքի ավտոբուսով: Ամեն անգամ վճարելով: Կյանքի
դեպքում վճարը դժվարություններն են: Առաջին շունչը՝ առաջին կանգառը:
-Կանգառում կանգնե՛ք:
Նա մտավ կյանք: Այլևս այն փոքրիկը
չէ, որ կճչա, որ կլացի: Նա արդեն այն հասուն մեկն է, որ կարողանում է առանց ծնողի
ապահովել իր կյանքը և նոր կյանք տալ ուրիշներին: Ցավոք կա մի «բայց»: Կանգառից իջնելուց
պետք է վճարել: Վճարել, որպեսզի իջնես մեքենայից և մտնես կյանք: Ահա այդ կանգառը: Պետք
է շունչ քաշել, հանգստանալ, ընդունել, թե ուր ես մտնում ու մտնես: Երկրորդ շունչ՝ երկրորդ
կանգառ:
-Կանգառում կանգնե՛ք:
Հազիվ լսվելի ձայնով, ձեռնափայտի
թխթխկոցներով, բարի դեմքով մի մարդ, ով ապրել է իր կյանքը: Լավ, թե վատ, բայց արդեն
վերջին կանգառում է: Գիտի անցյալ կանգառները, գիտի ճանապարհը, որով գնալու է: Մի
փոքր վախով, բայց իջնում է: Իջնում է... Վերջին անգա՞մ... Հավատս չի գալիս... Արագ
էր մեքենան շարժվում... Բայց դա է կյանքը: Եվ հիմա նա անում է իր վերջին վճարումը:
Շնչում է վերջին անգամ և գնում... Վերջին շունչը դուրս է գալիս միջից և կարծես թռնում
է ավտոբուսից, որտեղ մահը բռնում է նրան: Իսկ ես տեսնում եմ, թե ինչպես է նա հրաժեշտ
տալիս վարորդին: Երրորդ շունչ՝ վերջին կանգառ:
Կառուցիկ էր ու սիրուն տխուր...Շնորհակալություն, Մանե ջան:
ReplyDelete