17 March 2015

Միթե՞ պարտադիր է սպանել մարդուն՝ հասկանալու համար, որ նա ողջ է

Շատ քիչ մարդ կա, որ կարողանում է կանգնել վախի առջեւ եւ ասել՝ «ես քեզանից չե՛մ վախենում»:
Չարենցը այդ քչերից մեկն էր, նա գնում էր դեմ այն ժամանակվա «գերագույն ուժին»՝ իմանալով, որ դրա վերջը վատ է լինելու: Շատ հայրենասեր մարդ էր Չարենցը...
Նա գրում էր բանաստեղծություններ, փորձում էր ժողովրդին հասկացնել, նախազգուշացնել, սակայն վախը ստիպում էր բոլորին փակել ականջները եւ գոռալ՝ «հեռացնել Չարենցին»:

Այնպիսի տպավորություն է, ասես քանի դեռ Ստալինը ողջ էր, Չարենցը սխալ էր, իսկ երբ Ստալինը մահացավ՝ ճիշտ դարձավ: Մարդիկ գոռում են՝  կեցցե կոմունիզմը, Ստալինը, սա կամ նա, առանց անգամ գաղափար եւ սեփական կարծիք ունենալու այդ ամենի մասին: Այդ ժամանակ, մարդիկ իսկապես դառնում են միս ու արյուն:

Միթե՞ պարտադիր է սպանել մարդուն՝ հասկանալու համար, որ նա ողջ է:
(Մտորումներ Չարենցի մասին պատմող  «Մահվան տեսիլ» ֆիլմը նայելուց հետո):

1 comment:

  1. Չհավանեցի ես էդ ֆիլմը, չհավանեցի: Ավելին՝ չսիրեցի...

    ReplyDelete