Չգիտեմ՝ ինչու ուզեցա խոսել Միսաք Մեծարենցի «Ծիածանի» մասին:
«Ծիածան» շարքից դժվար է առանձնացնել ու խոսել մեկ բանաստեղծության մասին: Դրանք ինչ-որ չափով կապված են իրար, ասես ամբողջական տիեզերք լինեն՝ Մեծարենցի անվերջ խինդով, զսպված լացով, կարոտով ու սպասումով լի տիեզերք :Իրականում ծիածան ասելիս՝ առաջինը պատերկացնում ենք գույներով լի ինչ-որ մի հրաշք, երբ անձրևում է: Ու մենք այդ ընթացքում ունենում ենք տարբեր տրամադրություններ, մինչև հայտնվում է ծիածանն ու իր վրա գրավում բոլորի ուշադրությունը՝ իր հետ բերելով թեթևության բերկրանք ու հոգու հանգստություն: Բոլորը կարծես ուրախանում են, երբ տեսնում են այդ գունավոր հրաշքը:

Իսկ կյանքո՞ւմ, մենք մեր ներսում ունե՞նք մի ծիածան: Ունե՞նք յուրահատուկ մի ծիածան, որի մեջ լինեն գույներ, անգույն հատվածներ, երգեր, տրամադրություններ, էմոցիաներ, բաց ու փակ պատուհաններ, դռներ, կատարված երազանքներ, տիեզերքի մասնիկներ, անիրական երազներ...
Կան մարդիկ, ովքեր չեն ուզում գտնել իրենց ներսի ծիածանը, ու դու նրանց ստիպողաբար ու առաջ հրելով փորձում ես տանել ծիածանի մոտ, ու ինչքան ջանք ես թափում, նրանց ծիածանն այնքան շատ է սկսում հեռանալ : Պետք է ինքդ գտնես քո ծիածանին ու կապ չունի, թե այն ինչպիսին կլինի: Իսկ հետո, երբ էլի անձրև գա ու տխրես՝ հիշիր, որ քո ծիածանը նորից ապրեցնելու համար պետք է չտխրես ու միշտ նայես անձրևին ...

Սիրուն ես մտածում, Սոնա ջան: Շուտ առողջացիր:
ReplyDeleteՇնորհակալ եմ շա՜ատ, տիկին Նունե ջաաան:
ReplyDelete