4 January 2016

Երջանկությունը մեր շուրջը թափված է

Բոլորը հավատում էին գալիք ամանորյա հրաշքներին, նոր հնարավորությունների ձեռքբերմանը, բայց երևի հիասթափություն ապրեցին:


Միթե՞ պետք է գար Նոր Տարին, որ մարդիկ կրկին սկսեին պայքարել իրենց ուզածին հասնելու համար: Ախր, կարիք չկար սպասելու։ Յուրաքանչյուր մայրամուտի հետ մենք կարծես մահանում ենք և լուսաբացին կրկին վերածնվում: Ու այդ լույսը, որը մենք տեսնում ենք ամեն առավոտ, բաց անելով մեր աչքերը, ասես մի նոր հնարավորություն է տալիս ամեն ինչ կրկին փորձելու համար։ 

Չարժեր այդքան ժամանակ կորցնել՝  սպասելով ամանորյա հրաշքներին։ Իրականում ոչ մի հրաշք, ոչ մի փոփոխություն էլ չի կատարվելու, եթե առաջնահերթ մենք ինքներս չփոխվենք։ Փոխելով մեզ՝  կսկսենք ազդել նաև մեր շրջապատի վրա։ Բայց ավելի լավը դառնալու համար նախևառաջ պետք է աշխատենք մեզ վրա, այլ ոչ թե երազենք բազմոցին նստած։ 

Դրանք ուղղակի ամսաթվեր են, որոնք պարզվում է՝ մեզանից էլ ուժեղ են դարձել, որովհետև կարողանում են ազդել՝ ստիպելով հավատալ իրենց։ Չնայած, որ իրականում մենք ենք որոշում, թե երբ սկսել մեր հոգևոր նոր տարին, կարևոր չէ, դա կլինի հունվարի մեկը, թե երեքը։ Շատերն ուղղակի պատրաստ չեն դրան, և ամեն ինչ թողնում են ամսաթվերի ուսերին։

Ինչևէ, երբեք էլ ուշ չէ ինչ-որ բան սկսելու համար, եթե նպատակը դրված է, ուրեմն ձեզ ոչինչ չի խանգարի դրան հասնելու համար: Ինչպես ասել է Ռեմարկը. « երջանկությունը մեր շուրջը թափված է, պետք է միայն կռանալ և վերցնել » : 

No comments:

Post a Comment