Կորցնելով ինքդ քեզ՝ գտնում ես ցնորք, ինչ-որ մի աներևույթ ուրախություն:
Երբ մարդիկ ձևացնում են, թե ամեն ինչ լավ է, անկախ իրենցից սկսում են հավատալ , որ ամեն ինչ լավ է,
բայց դա ուղղակի խաբկանք է, կարծես փախուստ լինի իրականությունից ու իրական խնդիրներից, փախուստ իրենք իրենցից : Երբ ձևացնում են, սկսում են հայացքները փախցնել հասարակությունից, ուզում են լինել մենակ, որ հանգիստ ձևացնեն ու ապրեն խաբկանքի մեջ: Իսկ հեշտ ու միակ անցավ լուծումը ձևացնելն է : Կորցնելով ինքդ քեզ՝ գտնում ես ցնորք , ինչ-որ մի աներևույթ ուրախություն: Փախչում ես հեռու՜, ուզում ես դուրս գալ, նայել փողոցում իրար հերթ չտվող մեքենաներին, զբաղված մարդկանց, գունավոր լույսերին ու գունավոր խանութներին, բայց երբ կանգնում ես, որպեսզի խորն ու հանգիստ շնչես սառը օդը, շրջվում ես... ու ամեն ինչ դադար է առնում շուրջդ. մարդիկ կանգնում են մի պահ, կարծես քարանում են, իսկ մեքենաները էլ չեն գնում : Իսկ երբ արտաշնչում ես նորից, սկսում է նրանց ակտիվ շարժումն ու ձայնը լսվել ավելի ու ավելի բարձր: Քայլում ես ու տեսնում՝ ջրափոս էր, որոնց երբեք ուշադրություն չես էլ դարձրել, մի պահ նայում ես անձրևից գոյացած ջրափոսի մեջ ու տեսնում արտացոլանքդ: Ու հանկարծ հասկանում, որ ամեն ինչ այդքան էլ վատ չէ, ինչպես տեսնում էիր: Ասես ինքդ վերագտնում ես քեզ ու գալիս է մի տրամադրություն, որ անուն չունի, բայց ... իրական է, այլ ոչ թե՛ ուղղակի խաբկանք:
No comments:
Post a Comment