30 January 2016

Հայրենիքի համն ու հոտը

Տերյանի «Հոգևոր Հայաստան» հոդվածը կարդացողները անհնար է, որ չփոխեն իրենց հայացքները։
Անհնար է, որ մարդիկ չվերանայեն իրենց քայլերը։
Չսկսեն մտածել, թե որքանո՞վ է իրենց արածը իմաստալից։ Արժե՞ արդյոք այդքան շենքեր կառուցել՝ վերացնելով ծառերը: Կռիվ տալ հին սահմանները վերադարձնելու համար՝  չկարողանալով պահպանել եղածը։ 
Չկա այն ներքին հավատը, կամքը, անխախտ գիտակցությունը։ Մարդիկ ամեն ինչ անում են մի անկենդան դիակի համար։ 
Ո՛չ, չի հնացել այս հոդվածը, այլ ընդհակառանը,  այն հիմա մի նոր ուժով է դարձել արդիական և  հստակ նկարագրում է մեր կարգավիճակը։ Երբ մարդիկ ձգտում են արտաքին սահմաններով պահպանել իրենց ինքնությունը, մի ինքնություն, որ կարիք էլ չկա պահպանելու: Չէ՞ որ կարևորը նրանց համար օտարի աչքում թոզ փչելն է։ Եվ կապ չունի, որ երկիրը դարձել է շքեղ պատերով շենքերի երկիր։ Պատեր, որոնք ներսից դատարկ են և որտեղ անտեսվում է իսկական շքեղությունը՝ մտքի և հոգու։
Բայց, ախր, մենք այդ ազգը չենք, որ չունենալով ոչինչ, ելքը տեսնենք միայն արտաքին սահմաններում։ Ընդհակառակը, մեր մշակութային արմատներն այնքան խորն են։ Սակայն մենք դա անտեսնում ենք՝ չհասկանալով, որ հենց դրա շնորհիվ կկարողանանք վերականգնել իսկական արժեքներն ու դուրս կգանք այս ավերակների միջից։ 
Եկեք քննենք մեր սրտերը։ Հույս ունեմ, բոլորս էլ մեր սրտերում կգտնենք սեր ու ոգևորություն, որպեսզի ունենանք հոգևոր Հայաստան: Առանց այդ հոգևորի՝  մեր  հայրենիքը կորցնում է իր համն ու հոտը։

1 comment:

  1. Համաձայն եմ,քանի որ ճիշտ նշեց Հայաստանում հոգևոր շքեղություն գոյություն չունի:Մարդիկ միշտ առաջինը ուշադրություն են դարձնում իրերի շքեղությանը,այն ինչ կարևորը դա չէ...

    ReplyDelete