Կարդացի Վահան Տերյանի «Հոգևոր Հայաստան» հոդվածը և Կոստան Զարյանի «Հայության կոչումը» նյութը:
Կարծում եմ՝ դրանք նման են իրար: Ամենամեծ նմանությունը այն է, որ երկու գրողներն էլ կողմ են Հոգևոր Հայաստանին: Երկու գրողներն էլ ուրանում են «ծխնելուզային և ստամոքսային Հայաստանը», ասել է թե՝ շքեղ շենքերի Հայաստանը:
Ուղղակի Տերյանը շատ ավելի զգացմունքային է ասում, մարդկանց սրտերի վրա ազդելով՝ մոտեցնում է հոգևոր շերտերի, իսկ Կոստան Զարյանը ավելի դատողական և տրամաբանական կերպով է ներկայացնում հային, այն, որ հայերս նյութապաշտ ենք, որ ուրանում ենք վերացականը, հոգեկանը, երևակայության աշխարհը, իսկ այս ամենը անխուսափելիորեն տանում է մեր մշակույթի ուրացման:
Բայց չէ՞ որ մենք հոգևոր, ասել է թե՝ արարող ազգ ենք, մեր պարտքն է չուրանալ մեր հավատը ու պաշտպանել մեր հոգևորը:
«Մեզ վիճակված է ապրել բարձրավանդակի վրա: Մեր դաշտերը և մեր լճերը մագլցում են դեպի լեռը: Վա՜յ մեզ, եթե վար իջնենք, կ’ընկնենք արդի քաղաքակրթության ծխնելույզի տակ, մեքենայի մաս կը դառնանք կամ խանութպան: Հայաստանում դեռ հովիվներ կան: Նրանք ճանաչում են աստղերը և քաջ գիտեն բոլոր ճանապարհները:Մշակույթը հովիվների գիտություն է»:
No comments:
Post a Comment