27 February 2016

Երբ ազատ է ոգին ...





Ոգին ազատ է, երբ նրան խոսելու ու զգալու իրավունք են տալիս:
 Հա ՜, նա թափանցիկ է, նա չի տեսնում, նա զգում է, նա չի խոսում մարդկանց պես, այլ զգացնել է տալիս, որ մարդիկ խոսեն:
Բոլորի ոգին պետք է ազատ  լինի բոլոր էն սահմաններից, որոնցում պահում ենք հենց մենք  ինքներս՝ մեզ ստիպելով զսպել ոգուց եկած զգացումների ու խոսքերի արտահայտումը: Ստիպում ենք, որ լռեն, որ չխոսեն, զգացնել չտան ու չարթնանան: Բայց չէ՞ որ մենք մեր գոյությունը պահում ենք միայն ոգու շնորհիվ, մեր հոգեկան ներաշխարհը ապրեցնում ենք միայն նրա շնորհիվ: Իսկ ֆիզիկականը ուղղակի ուրիշ մի աշխարհ է, ֆիզիկապես կարող ենք ցույց տալ մեզ անվախ ու ամեն իրավիճակում հաղթող,  բայց կարող ենք լինել վախկոտ ու պարտվող, սակայն դա երևակայական մարդու ես-ն է, որ իրեն դասում է բոլորից վեր, բոլորից ուժեղ ու հաղթանակած, չի էլ մտածում, որ էդպիսին միայն ինքն է իրեն տեսնում, իսկ կողքից նրան տեսնում են այնպիսին, ինչպիսին նա կա, ու հենց  ոգին  է առանց ձայների ու առանց խոսքերի ցույց է տալիս դա: Իսկ երբ նա վայր է ընկնում իր երևակայական աշխարհից, հայտնվում է իրականության մեջ ու փնտրում է մեկ բան, այն ոգին, որ մատնեց նրա երևակայությունն ու անետացավ: Ոչինչ էլ վեր չէ մեր ուժերից միայն այն դեպքում, երբ թողնենք, որ ոգին խոսի, չլռեցնենք նրան ու անենք իրար հաջորդող քայլեր: 
Ու հաճախ միայն ոգին է զգում անցածը, ներկան ու ապագան, բայց համեստ լռում է...
«Գիտությունը, լուսավորությունը մարդկային կյանքի պատմության շատ մութ տեղերի հետ միասին լույս կձգի և մեր անցկացած երկար ու դժար ճամփի վրա մինչև նրա սկիզբը, որ ինչքան թանկ է մեզ համար, էնքան էլ վեր է մեր ուժերից։ Բայց մեր ուժերից վեր հո չի նայել, քննել, ճանաչել մեր երեկն ու էսօրը»։ Հովհաննես Թումանյան, «Հայի ոգին»

No comments:

Post a Comment