Ինչպես Տերյանի, այնպես էլ Թումանյանի կողքով չկարողացա անտարբեր անցնել։
Բայց կար մի մեծ տարբերություն այս երկուսի միջև։ Եթե Տերյանը գրում էր միայն տխրության մասին՝ արթնացնելով ներսումս եղած բոլոր զգացմունքները, ապա Թումանյանը ստիպում է միաժամանակ և՛ տխրել, և՛ ուրախանալ, և՛ սավառնել՝ ընկնելով երազանքների գիրկը, և՛ մտնել խորը մի փոս՝ վայլելելով մթությունը։
Միգուցե Թումանյանն ինձ համար ավելի հոգեհարազատ դարձավ։ Քանի որ ես էլ իր նման կյանքում միշտ այսպես եմ եղել ՝ խնդացող տխուր, սրտաբեկ ուրախ, հազիվ ուզել եմ անհոգ ծիծաղել և սիրտս խորքից հառաչել է՝ ախ։
Տարօրինակ մի երևույթ, երբ բանաստեղծությունը կարդալիս միաժամանակ և՛ ժպտում ես, և՛ տխրում։ Նա իսկապես տաղանդ է։ Ամեն մի բառն այնքան դիպուկ է գրել։ Ասես գիտեր մեր սրտի լարերն ինչպես շարժել, որ կարդալիս ոչ տխուր մնանք, ոչ էլ ուրախ: Որ ստացվի հետաքրքիր մի մեղեդի։ Այն կանվանեմ թումանյանական ներդաշնակություն։ Ու, երբ հանկարծ լարից ընկնեմ, կրկին Թումանյանին ես կընթերցեմ։
Ուշադիր հետևում եմ գրածներիդ, հարգելի Մարգարիտա: Խորհուրդ չեմ էլ փորձի տալ, բայց արժի՞ քո տարիքում փորձել այդքան խորքային ապրումներ առաջ բերել: Չգիտեմ: Ինքս սիրում եմ լավ գիրը և ասելիք ունեցող տեսակը: Բայց մի քիչ այլ կողմից փորձիր նայել: Արդյո՞ք Թումանյանն է ամենան, կամ Տերյանը կարող է աշխարհ ստեղծել, չէ որ երկուսի մոտ էլ լացը շատ է: Իսկ Թումանյանի (մեր սիրելի պապիկի) մոտ, որոշ դեպքերում այն հասնում է դաժանության:
ReplyDeleteՎահրամ Թոքմաջյան