11 October 2015

Մեսրոպ Մաշտոցի շարականները



Հայոց հոգևոր շարականագրության և շարականային արվեստի մեջ ակունքը վերագրվում է Սահակ-Մեսրոպյան շրջանին: Մեսրոպ Մաշտոցին է վերագրվում նաև մեր եկեղեցական շարականագրության ութ ձայների բաժանումները, ապաշխարհության բոլոր շարականները:                        
Եթե մարդը չի հաղորդակցվում իր նախասկզբին, ապա նա կտրվում է իր ակունքներից:
Յուրաքանչյուրիս անունից Մաշտոց խոսում է Աստծո հետ։ Կարելի է տեսնել առաջին Նարեկացուն, ով իր խորոց սրտի, մեղքի գիտակցումով դիմում է Աստծուն, որպեսզի Նա ողորմի իրեն:

                                                                                                       
Հայր բազումողորմխոստովանիմ առ քեզորպէս զանառակ որդինթող ինձ զմեղս իմեւ ողորմեաՏէրոր գթացար ի կինն քանանացիգթա եւ յիսի մեղաւորսեւ ողորմեա:Տէրոր դարձուցեր զմաքսաւորն ի գիտութիւն ճշմարտութեանդարձո եւ զիս`զմոլորեալսեւ ողորմեաԱստուած բազումողորմ խնայեա յարարածս քոՀայր ամենակալեւ ողորմեաԱրեգակն արդարութեանծագեա ի հոգիս մերզլոյս ճշմարտութեան եւ ողորմեաՏուր մեզՏէրզխաղաղութիւն եւ փրկեա ի նեղչացմերոցՀոգիդ ճշմարտութեանեւ ողորմեա:

Լինելով ուրույն, լինելով նեղ ազգային,  մաշտոցյան շարականը տալիս է տիեզերական զգացողություն։ Այսինքն՝ մարդը սկսում է իրեն զգալ իրենից բարձր: 

Շարականի գերագույն նպատակն է, որ մարդն լսելով այդ շարականը ուրիշ տեղ չգնա, ուրիշ բանի մասին չմտածի, այլ ինքը ֆիզիկապես անգամ կարծես թե ուզենա ծնկի գալ, ուզունա  ձեռները տարածել և ներղություն խնդրել աստծուց:                                                     Անանձնական, երաժշտական աղոթի վերապրում և վերարտադրությունը՝ դա այն տեսակն է, որը նույնիսկ տեքստային չափերից է դուրս, որովհետև այլ ազգիները, որ հայերեն չեն հասկանում, շարականը ունենում է նույն հոգևոր, նույն էմոցիոնալ վերապրումը, նույն ինքնամաքրման վերապրումը, որը ունի յուրաքանչյուր հայ, ում հնչյունները ծանոթ են, ով հասկանում է ինչի մասին է աղոթքը։ Սա հենց այն բացառիկ ազդեցության տեսակն է, որը որ ունի մեր շարականը։
Մեսրոպ Մաշտոցի տաղերը, երգերը, բանաստեղծությունները, դրանք բանաստեղծական արվեստի վարպետությանը ծանոթ մարդու գործեր են։ 
Հայոց աշխարհ՝ Աստծո իմաստությունը հասկանալու, ընկալելու, հայոց լեզվով աղոթելու, գրելու և կարդալու հնարավորությունը բերեց Մեսրոպ Մաշտոցը։ 
Մեր օրերում, երբ արժեքային համակարգը ամբողջովին խախտված է, մեզ համար կարևոր են մեր արժեքները։ Առիյթներ են լինում շատ հաճախ, արտասահմանում համերգների ժամանակ, երբ լսում ենք հարյուրավոր տեսակ երաժշտություններ, ծանոթանում ենք ուրիշ մշակույթների և մեզ այնքան ամուր ենք զգում, երբ գիտենք, որ մենք ունենք ունենք մեր ուրույն մշակույթը։ Ոչ մի տեղ, ոչ մի նմանություն չկա, այդ դեպքերում իսկապես հասկանում ենք, որ սա այն արժեքն է, որը պետք է միշտ առաջնային լինի։
Սա այն խորին համոզումն է, որ եթե մարդու զգայարանները բաց են, եթե հոգու ներսում տեղի են  ունենում  որոշակի հոգևոր գործընթանցեր, հոգևոր շարժ կա, ապա նա միանգամից ընկալում է այդ Մաշտոցյան երաժշտական բանաձևը։ Նույնիսկ այն հայը, որ բացարձակապես գաղափար չունի մեր հոգևոր երաժշտությունից, որը մոլորության մեջ է իր ճաշակի և նախասիրություններից՝ լսելով այս տեսակը, առանչվելով այս բանաձևերի հետ, ինքն իր մեջ բացահայտում է, այն առողջը, այն հիմնայինը, որը կա։
Մեսրոպյան շարականը թանգարանային նմուշ չէ, սա կենդանի գործոն է մեր կյանքում, և ես երջանիկ եմ, որ իմ ստեղծագործական հպումը ունեցա այս արժեքների հետ։ Ես մեր ազգի հոգևոր վերածնունդը, վերելքը կապում եմ այդ հիմքերի հետ։

No comments:

Post a Comment