Թող բոլորիս նյարդայնացնի, բայց շարունակ լսվի քո այդ աղմուկը մամ։
Արթնանալ ու տեսնել, որ մեկն արթնացել է ավելի շուտ քան դու, ու հենց քեզ համար: Չալարելով, արդեն պարտականություն դարձրած նա խոհանցում պատրաստում է այն բրդուճները, որոնք պետք է հետդ դպրոց տանես, նաև կերակուրը , որ հանկարծ տանից սոված դուրս չգաս։
Նվիրվածություն, որ ես զգում եմ միայն քո կողմից։
Միշտ կարող եմ զանգել քեզ առանց պատճառի, ասել, թե ինչպես եմ, ինչ եմ արել այսօր ու վստահ լինել, որ դու երբեք չես ձանձրանա ինձ հետ խոսելուց։
Երբ վերադառնում եմ տուն, դատարկության մեջ ինչ-որ մարող ջերմություն եմ զգում, որն ինձ միանգամից հասկացնում է, որ դու էիր վերջինը դուրս եկել։ Ու որքան հաճելի է զգալ այդ ջերմությունն, անգամ այն ժամանակ, երբ կողքիս չես։ Իսկ երբ վերադառնում ես, ուզում եմ, որ էլ երբեք չհեռանաս։
Միշտ լինես խոհանոցում, ճաշ պատրաստես ու աղմուկ բարձրացնես, հենց քո այդ աղմուկը՝ լի ափսեների շխշխկոցով, ջրի հոսքով, ճաշի եռալով, լվացքի մեքենայի ձայնով ու անգամ երգեցողությամբ։ Թող բոլորիս նյարդայնացնի, բայց շարունակ լսվի քո այդ աղմուկը մամ։

No comments:
Post a Comment