7 October 2015

Ուր ձեր գանձերն են, այնտեղ էլ կլինեն ձեր սրտերը

Գանձերս տարբեր են։ Մարդիկ, իրերը, վայրերը, բոլորն էլ դարձել են ինձ համար հարազատ և թանկ։ Դրանց մեջ ես դրել եմ սեր՝ թողնելով իմ սրտից մի փոքր մասունք ։
Միշտ մտածում ու անհագնստանում եմ գանձերիս համար, անգամ ավելի շատ, քան իմ։
Սրտիս մի մասը նվիրելով նրանց , ես պարտավոր եմ հոգ տանել նրանց և իմ, այսինքն՝ մեր մասին։ Իմ սիրտն ապրում է իրենց մեջ, իսկ իրենք իմ մտքերում, ինչպես մեկ ամբողջություն։
Միգուցե կա մեկը, ով գանձ ասելիս պատկերացնում է գումար։ Բայց դա կեղծ գանձ է։ Ես գտել եմ իմ ամենաիրականն ու միակը՝ մարդկանց։ Ապրելով միայնակ՝ փողերի հետ, միթե՞ դա է երջանկությունը։ Իսկ, երբ գտնում ես մարդկանց, որոնք քո կյանքը դարձնում են հետաքրքիր և ստիպում են քեզ ժպտալ, դա մի մեծ գանձ է, որը պետք է գնահատել և երբեք ձեռքից բաց չթողնել։
Ես սիրում եմ մարդկանց առաջ բացել իմ սիրտը, բայց խնդրում եմ չվնասել այն։ Մի մոռացեք, որ այնտեղ դուք եք ապրում։ Չէ ՞որ վնասելով սիրտս՝ դուք կարծես վնասում եք ինքներդ ձեզ։ Սկսել եմ վախենալ գանձեր գտնելուց, քանի որ շատ քչերը գիտեն, թե ինչպես վարվել սրտիս հետ։ Ուղղակի պետք է գնահատել իմ անկեղծությունն ու փոխադարձաբար լինել նույն կերպ։

Մի փնտրեք ձեր գանձերն  ա՜յն սարի ետևում, այս քարտեզի մեջ կամ էլ ծառի տակ, նրանք շատ ավելի մոտիկ են, քան պատկերացնում եք։ Դուք տեսնում եք այդ գանձերն ամեն օր, բայց չեք էլ հասկանում դա։ Գնահատեք և սիրեք այն մարդկանց, ում առավոտյան առաջինն եք տեսնում, ովքեր ձեզ միշտ ասում են՝ բարի գիշեր։ Փորձեք ամեն ինչի մեջ դնել ձեր ոգին և սիրտը, այդ ժամանակ լիովին համոզված եղեք, որ ավելին կունենաք։

No comments:

Post a Comment