14 October 2015

Կուտակված ամպեր


Բոլորը վազում էին  մի փողոցից մյուսը՝ խելագար ու շփոթված ամբոխի նման։
Իսկ ես քայլում էի դանդաղ՝ զգալով անձրևի ամեն մի կաթիլը մարմնիս վրա։ Զգում էի նաև, թե ինչպես է այն ամեն անգամ ավելի ու ավելի հեռու տանում ինձանից քո բույրը՝ մաքրելով բոլոր հիշողությունները։
Մի քիչ երաժշտություն խառնված անձրևի ձայնի հետ ու վերջ՝ պատրաստ է կատարյալ մենությունն ու տխրությունը։
Ես կարծես աշնանային մի հասարակ օր լինեմ՝ լի տարբեր տեղումներով։ Թվում եմ արևոտ ու հանգիստ, բայց մեկ էլ հանկարծ մռայլվում ու սկսում եմ պոռթկալ՝ ամպերի միջից դուրս հանելով իմ տխրությունը։
Քչերն են տեսնում իմ այդ պոռթկումը։ Մեծ մասը տրորելով անցնում է կամ էլ փորձում անձրևանոցով  պաշտպանվել։ Բայց ես մտադրություն էլ չունեմ որևէ մեկին վնասելու։ Ուղղակի, երբ ամպերը կուտակվում են, անհնար է լինում զսպելը։
Տխրությունս սիրում է կուլ գնալ, շարվել հոգուս խորքում, իսկ երբ այնտեղ այլևս տեղ չի լինում, ստիպված է լինում պոռթկալ։
Ցավոք, ինձ պետք չէ ոչ մեկի անձրևանոցը։ Ինձ միայն նա է պետք, ով չի փորձի փախչել, ով կմնա, կթրջվի ու կլսի իմ ձայնը։
Գիտեմ՝ դու այդ մեկը չես,  ում համար պոռթկում են իմ հոգու ամպերը․․․

No comments:

Post a Comment