1 October 2015

Կոշիկները

Անկյունում դրված են երեք զույգ քո կոշիկներից, ու դրանք բոլորը տարբեր են, քանի որ ծառայում են տարբեր նպատակներով, չնայած բոլորն էլ կոշիկներ են։
Ահա մեջտեղում շականակագույններն են։ Դրանք, իհարկե էլեգանտ են, ունեն բարձր կրունկ, բայց վերջիվերջո գործնական են, նրանց պարտականությունը քո ոտքերը պաշտպանելն է։ Ամեն օր: Իսկ կողքին ճերմակ և արիստրոկրատ սրաքիթ կոշիկների ինքնահավան զույգն է:
Այդ ճերմակ փափկասունները, որոնցից քո ոտքերն ավելի շատ են հոգնում, քան  իրենք՝ կոշիկները՝ քո սիրած զենքերն են։ Ու երբ դու կրում ես դրանք, քեզ թվում է, որ ոչ թե երկրին է պտտվում, այլ դու ես պտտում նրան քո սուր կրունկներով։
Բայց ավելի շատ ես սիրում եմ երրորդները, որոնց մասին դու փաղաքշական ասում ես <<իմ օդալիսկները>>։ Այդ տնային կոշիկներով դու լինում ես ճիշտ ինչպես դու, դրանցով դու գալիս ես ինձ մոտ, և երբ քնում ես իմ գրկում, դրանք, ինչպես հավատարիմ երկու շունիկներ, սպասում են քեզ անկողնու մոտ, այնտեղ որտեղ դու նրանց թողել էիր։

Ռուսերենից թարգմանությունը՝ Մանվելյան Մարգարիտայի


No comments:

Post a Comment