6 October 2015

Երանի որոց ոչ իցէ տեսեալ եւ հաւատասցեն

Կան բաներ, որոնք մենք չենք տեսնում, բայց չենք դադարում երազել դրանց մասին:
Մեր մեջ հույսն է խոսում, որ մի օր այդ հրաշքները կիրականանան: Երանի նրանց, որ չեն տեսնում, բայց հավատում են:
Մի պահ պատկերացրեք, որ մեր իսկ հավատը դարձնում է մեզ երանելի: Աստծուն նույնպես մենք չենք տեսնում, բայց շարունակում ենք հավատալ նրա գոյությանը, չէ՞:
Հավատում ենք, որովհետև տեսնում ենք նրա գործերն ամեն առավոտ ու ամեն գիշեր: Ամեն ցերեկ ու ամեն երեկո:
Ամեն օր և ամենուրեք:

No comments:

Post a Comment