Դու ընկել ես, բայց ինձ է ցավոտ։ Վերքդ մեծ չէ, միայն ես եմ տեսնում։
Այն լի է հիասթափություններով։ Չնայած ուրիշի համար դրանք սովորական բաներ են, բայց ոչ՝ իմ։ Քանի որ ես տեսել եմ այն լավ ուրիշդ, որը չքացավ։ Ու որքան էլ տարօրինակ լինի, այդքան վերքեր ստանալուց հետո, առաջվա նման կրկին ցանկություն է առաջանում գրկելու այդ ոչնչությանը։ Բայց ինչպե՞ս, եթե այն այլևս չկա։
Հիշում եմ՝ ինչ դժվար էր գտնելը, բայց կորցնելը՝ մի ակնթարթ։
Հիմա նորից պետք է փորձեմ գտնել գոնե մի փոքր լույս այդ մեծ աղբամանի մեջ։ Չհասկացա էլ՝ ինչպե՞ս այդքան արագ լցվեցիր աղբով։ Միգուցե այն միշտ էլ եղել է, բայց ես կուրացել էի լույսով, որն ասես հունվարյան երեկո լիներ՝ ամբողջովին լուսավորված ճերմակ ձյունով, որը հետո միանգամից դարձավ ցեխ։ Գտնվելով այդ ցեխի մեջ ես հասկացա, որ հիասթափությունս ատելությունից ուժեղ էր, իսկ լռությունը՝ ճիչից էլ բարձր։
Բայց ես վերջապես դուրս եկա այդտեղից ու հիմա կրկին լուսնի նման միայնակ եմ, քանի որ դու կորցրեցիր ինձ՝ հաշվելով աստղերը։

Մագա ջան, ոնց որ ճիշտը լուսնի պես միայնակ լինելն է, չնայած...այդքան աստղերի հետ էլ ինչ միայնակ:
ReplyDeleteԱստղեր միշտ էլ կլինեն Տիկին Նունե ջան, մնում ա մեկը լինի, որ մինչև լուսին հասնի։
DeleteԱնպայման կլինի, Մագա ջան: Չի կարող չլինել:
ReplyDeleteՔեզ հզոր թևեր ունեցող, մեծ թռիչքի թռչուն է պետք: Այլապես Լուսնին չեն հասնի:Կհանդիպես անպայման, Մարգարիտ ջան: Եթե կա սպասում, հանդիպումն անխուսափելի է:
ReplyDeleteՏիկին Մարիետ, շնորհակալ եմ։ Դուք ինձ ավելի մեծ հույսեր պարգևեցիք։
Delete