Ինձ թվում է՝ մեր հոգում կա մի սենյակ, որի դուռը չենք ուզում բացել. ինքներս մեզ հետ կռիվ ենք տալիս՝ բացել, թե չբացել այն:
Եթե բացենք` ի՞նչ կկատարվի... կգտնենք, թե՞ կկորցնենք ինքներս մեզ ու իրականությունը, կամ գուցե ոչինչ էլ չկատարվի: Իրականում այն հիշողության դուռն է՝ լավ կամ վատ բաներ, որոնք պահում ենք մեր հոգում, մեր գլխում ու մեր սրտում: Ժամանակի հետ դրանք հնանում են , ժամանակի հետ դրանց նորերն են ավելանում:
Մի փոքրիկ դռնակ , որ մեզ է հիշեցնում մարդկանց , նրանց հոգին...
Հիշողության դռնակը մեզ տանում է վախի, լացի, ուրախության րոպեների պահոցներ: Դրանք ասես դեն նետված հին իրեր լինեն:
Կարծում եմ, որ պետք է ժամանակ առ ժամանակ ետ նայել ու բացել հիշողության կախարդական փոքրիկ, բայց մեծ երազներով ու պատմություններով լի դռնակը:

No comments:
Post a Comment