Մի քանի ժամ ու կավարտվի մեկ ամբողջ տարի, ու կգա Նոր տարին, նոր հույզերով, հրաշքներով ու նոր մարդկանցով: Բոլորը թող իրենց փնթփնթոցները թողնեն անցնող տարում ու հավատան հրաշքներին: Զգան իրենց նոր մարդ, նոր ստեղծագործական մտքերով, սպասեն ամենաանսպասելիին ու ամենաանիրականին, քանի որ Ամանորին դրանք կատարվում են,. փոխում են մարդկանց ու ջերմացնում անգամ ամենավատատեսներին ...
Մարդիկ սկսում են հավատալ ու սիրել, սիրել Ամանորը, սկսում են սիրել միմյանց, փորձում են օգնել իրար ու հավատալ... : Ամանորը սովորական օրը դարձնում է նոր լույսերի, վառ երազների ու հրաշքների օր, այն անհասկանալի ուժ ունի. ցանկացած մարդ մոռանում է իր հոգսերն ու լայն ժպտում՝ սավառնելով Նոր տարվա , նոր օրվա ու նոր գույների մեջ:
Ամեն օրը մի նոր ձև է, նոր հնարավորություն կյանքը այլ կերպ սկսելու համար, մի թերագնահատեք ու արգելակեք ձեր ստեղծագործ միտքը, ինքներդ ձեզ նոր կողմից նայելու ու ձեր մեջ նորը բացահայտելու համար սկսեք ամեն ինչ նորից...
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ.
No comments:
Post a Comment