16 December 2015

Դարձեք անիրական





Եթե հեքիաթ ես գտնում, անտարբեր մի անցիր կողքով , նետվիր դեպի այն ու ապրիր  նրանով, գուցե անիրականությունը թողնի քեզ հասկանա՞լ մարդկանց ...


Կյանքում այնքան տխուր ու դժվար իրադարձություններ են տեղի ունենում, որ չես էլ կարողանում մի փոքր կտրվել դրանից ու ուզում ես ինչ որ անիրական մի բան, որ քեզ կտանի ուրիշ աշխարհ:
Գնում ես, գնում, մեկ էլ հանդիպում ես  մի հեքիաթի: Հեքիաթը անիրական ինչ որ բան է, որը քեզ փոխում է, սովորեցնում է բաներ, որոնք իրականության մեջ երբեք չէիր էլ նկատի ու չէիր էլ սովորի, տալիս է հոգեկան այնպիսի զգացմունքներ, առանց որոնց դու իրական աշխարհում  չես կարող ապրել... 
Ու հեքիաթում գտնվելով՝ դառնում ենք հեքիաթի մի հերոս, բայց ով ապրում է իրականության մեջ` ապրելով հեքիաթով…
Ուզում եմ փախչել դեպի հեքիաթը ու բռնել նրան ...
Ուզում եմ լինել  հեքիաթ, լինել հեքիաթի մի փոքրիկ աղջիկ, որ ապրեմ հեքիաթում ու կորցնեմ իրականությունը, լինեմ անիրական, որը հեքիաթից է եկել իրականություն, որ չտեսնեմ այն մարդկանց, ովքեր չեն կարողանում գնահատել իրար, չեն հասկանում, որ դու նրանց կողքին ես ու դու  իրական ես: Ուզում եմ չնվնվամ ու փորձեմ հասկանալ այն մարդկանց, ովքեր անմիտ բաներ են անում: Ովքեր դժգոհում են իրենց կյանքից ու չեն հասկանում, որ դրա մեղավորը իրենք են, որովհետև անընդհատ նվնվում են: Իսկ ժամանակը ժամանակ չունի ու չի սպասելու, որ նկատես, թե ինչ է կատարվում շուրջդ, երբ դժգոհում  ես, որ չես կարող մի բան անել: ժամանակը անցնում է, գնում է ու էլ ետ չի գա՝ թողնելով միայն լավ ու վատ հիշողություններ, հեքիաթային հիշողություններ, որ էլ ոչ մի հեքիաթում չես գտնի: 
Եթե գտնում ես մի հեքիաթ, մի անցիր ուղղակի նրա կողքով, նետվիր դեպի այն ու ապրիր  նրանով, գուցե անիրականությունը թողնի՞ քեզ հասկանալ մարդկանց:
Գտեք ձեր հեքիաթը ու դարձեք անիրական:

No comments:

Post a Comment