Կանչ, հին ու լավ օրեր, կարոտ, տխրություն և
ամենակարևորը՝ մանկության սեր, որը կորել էր, երբ խավարել էր արևը...
Ախր, ի՞նչպես կարդալ «Կանչը» ուղղակի ծանոթ լինելու համար։ Հարկավոր է մխրճվել ամեն
նախադասության, ամեն բառի մեջ, քանի որ հենց դրանց տակ են թաքնված բոլոր գաղտնիքներն
ու իմաստները։ Ոչինչ հենց այնպես գրված չէ։ Ամեն բան ունի իր խորհրդանիշը, ինչպես
օրինակ՝ տաքդեղները, որոնք ձեռքին Ալեն դիմավորեց Զորոյին։ Դրանք իրենց կյանքի կսկիծներն
էին։ Կսկիծներ, որոնք հայտնվեցին, երբ խավարեց արևը, երբ Զորոն կորցրեց Ալեին...։
Գալշոյանը զարմացրեց ինձ իր տաղանդով, քանի որ կարողացավ մեկ- երկու նախադասությամբ, առանց որևէ դաժան տեսարան նկարագրելու, աննկատ կերպով ազդել ինձ
վրա։ Այդ գաղտնի տողերի մեջ ես այնքան թախիծ գտա...
Միջովս դող անցավ, երբ երկրորդ անգամ ավելի ուշադիր կարդացի
ստեղծագործությունը, այն ինձ հիշեցրեց ճապոնական պոեզիան։ Միայն թե այս անգամ ծավալուն և խորը իմաստը ընդամենը երեք- չորս էջի մեջ է ամփոփված:
Իրականում սերն այստեղ այդքան էլ էական դեր չուներ։ Այն ուղղակի
ավելի լավ է օգնում հասկանալ այն ցավը, որը
զգում էին հերոսները՝ գտնելով կորցրածը։ Չէ՞ որ, երբ մի բան ես ցանկանում, ապա ամբողջ տիեզերքը
նպաստում է քո ցանկության իրականացմանը։ Ապացույցը՝ Զորոյի «պատահական» հայտնվելը Ալեենց գյուղում:
Ու անգամ, երբ հույսերն արդեն կորած են ու այլևս ուժ չկա սպասելու, ամեն ինչ շատ հանկարծակի կատարվում է։
Կյանքը հենց դրանով է հետաքրքիր, որ երազները կարող են դառնալ իրական։
Ու անգամ, երբ հույսերն արդեն կորած են ու այլևս ուժ չկա սպասելու, ամեն ինչ շատ հանկարծակի կատարվում է։
Կյանքը հենց դրանով է հետաքրքիր, որ երազները կարող են դառնալ իրական։
No comments:
Post a Comment