Գեղեցիկ են լուսավորված երևանյան փողոցները, բայց ես կրկին սովորությանս համաձայն հայացքս բարձրացնում եմ դեպի վեր։ Ու չտեսնելով այն հին լուսինը՝ հասկանում եմ, որ այն էլ ինձ նման խամրել է։
Տոնական երաժշտություն ու տրամադրություն է տիրում ամենուրեք, բայց ես ինչպե՞ս կարող եմ ուրախ լինել այս կեղծիքի մեջ։ Երբ չգիտեմ, թե ինչ է թաքնված ամեն ժպիտի, արարքի ետևում ու ակամայից սկսում եմ վախենալ մտերմությունից, բայց դրա հետ մեկտեղ ատել մենությունը։
Ահա եկավ գիշերը, և ես կրկին սկսեցի վերհիշել իմ իդեալական հեքիաթն ու լուռ վերապատմել։ Ցավն էլ հենց դրանում է, որ այն ամենը, ինչ ուզում եմ տեսնել իրականում, հայտնվում է միայն, երբ փակում եմ աչքերս։
Իսկ, երբ գալիս է առավոտը, վերանում են լուսինը, հեքիաթը, աչքերն էլ արդեն բացված են լինում։ Մնում է միայն մի մեծ դատարկություն, որն առաջացել է ամենաուժեղ զգացմունքից։ Ոչ վիրավորանքը, ոչ խանդը, և ոչ էլ անգամ ատելությունն այդքան հզոր չեն, որքան հիասթափությունը։ Դրանցից հետո գոնե մի փոքր բան է մնում հոգու մեջ, իսկ հիասթափությունից հետո՝ միայն դատարկություն։
Ու դու չես էլ նկատում, թե ինչպես ես դառնում այն կեղծիքի մի մասը, որից այդքան փորձում էիր խուսափել․․․

No comments:
Post a Comment