Վրեժը նման է ջրի, որը չի հագեցնում ծարավը:
Այն նման է սովի, որ չի հագեցնում սովը: Համենայն դեպս, եթե հանգեցնի էլ, ապա շատ կարճ ժամանակով: Վրեժը դառնացած սրտի հացն է ու ջուրը: Մեկ անգամ վրեժխնդիր լինելով՝ մարդը հազիվ թե բավարարվի: Դրա հետ մեկտեղ՝ դատարկությունը կուլ կտա նրան:
Վրեժխնդրությունը կախվածություն է առաջացնում մարդու մոտ, որովհետև այն երբեք չի բավարարում նրան՝ դրդելով վատ արարքների: Ու վրեժը դառնում է աղբյուր և տիրում է անընդհատ: Սա է վրեժխնդրության բացասական կողմը: Դրական կողմը մի չնչին կետիկ է սրա կողքին, բայց միևնույն է, այն կա և այն արժե իր գնին: Պատկերացրեք ինչերի՜ են գնում մարդիկ այդ պահն ունենալու համար, այդ «դրական» լիցքը ստանալու, ապրելու համար :
Կյանքում երևի ոչ մի բանի հետ չես փոխարինի այն մի քանի ակնթարթը, որոնք ապրում ես վրեժխնդիր լինելուց հետո. այդ անփոխարինելի, ոսկու կամ գինու նման և գինու պես արբեցնող մի քանի ակնթարթը կամ ինչ-որ մի ժամկետը...
Մարդիկ տարբեր են: Ինչպես ուտելու ժամանակ ամեն մեկն ունի իր չափաբաժինը, այնպես էլ վրեժխնդրության դեպքում է մարդու ներսի չարությունը սկսում մեծանալ:
Եվ ահա, երբ արբեցողությունը անցնում է, երբ զգաստանում ես, երբ հասկանում ես, որ այդ մու՜թ վրեժխնդրության գիշերվա մեջ է՛լ ավելի մթություն ես ավելացրել, երևի թե, զղջում ես, որովհետև մթությունը հաղթահարում են լույսով, այլ ոչ թե խավարով:

Մանե ջան...
ReplyDelete