8 December 2015

Ուղղակի կանչի’ր

Ուղղակի կանչի’ր , կանչի’ր այն մեկին, ում կարիքն  ունես....



Կարդացի Մուշեղ Գալշոյանի «Կանչը»: Չգիտեմ ինչից սկսեմ և ինչպես արտահայտեմ 
զգացումներս: Այնքան գույներ ու ջերմություն կար այս պատմվածքի տողերում, որ կարդալուց  փոխանցվեցին ինձ ու ստիպեցին սավառնել: 
Դա կարծես մի հեքիաթ լիներ, որ ջերմացնում է հոգիդ ու գույներ ավելացնում մարդու 
անգույն կյանքին: Այնքան տրամադրություն ու հոգեվիճակ կար պատմության մեջ, որ իրական կյանքում հազվադեպ ենք հանդիպում նման գեղեցիկ ու եթերային  պատմության:  
Երբ սիրում ես, չես էլ մտածում, որ կկորցնես մի օր: Հանկարծ այդ օրը գալիս է  անսպասելի, քեզ չի էլ տեղեկացնում, գալիս ու գնում է ու հետո… երբ գտնում ես, այնքան ես երջանկանում, ասես նորից ծնվել ես ու նորից շնչում ես, ասես գտած լինես կյանքիդ գույներն ու ժպիտդ: Ու կարդալուց ժպտում ես ու երջանկանում այն 
զգացումով, որ կան այդպիսի մարդիկ: Կան թե’ հեքիաթներում, թե’ իրականում:
Ուղղակի կանչի’ր , կանչի’ր այն մեկին, ում կարիքը դու  ունես, կանչի՛ր ու սպասիր, կամ էլ՝  մի սպասիր, բայց կանչի՛ր ու գնա նրա ետևից , գնա այնքան, մինչև գտնես ինքդ քեզ ու ջերմանաս: Կանչի՛ր առանց սպասելու պատասխանի, ուղղակի կանչի՛ր:
Եթե անգամ կանչիցդ ոչ մեկը շուռ չգա, միևնույն է, հոգիդ կժպտա ու կլցվի սիրով: 
Կանչիր...

No comments:

Post a Comment