Ավարտվեց տխրության ու մենության փուլը, որին հաջորդում է դատարկությունը։
Ձյուն է թառել բոլորիս հոգիներում` մաքրելով ամեն ինչ դարձրել է սպիտակ։ Դատարկությունն այս նման է սպիտակ ներկված պատի, որն անցյալում այնքան շատ գույներ ու ձևեր է ունեցել։ Տեսնես ո՞վ կրկին կգունավորի իմ հոգին և կլցնի ջերմությամբ։
Հիմա, երբ նայում եմ պատուհանից, հասկանում եմ, որ միայն ձեռքերումս բռնած բաժակն է լցված։
Բոլորի մոտ էլ գալիս է մի պահ, երբ ոչինչ չեն ուզում անել։ Բավական են մի բաժակ թեյն ու երաժշտությունը։ Շեքսպիրն է աել, չէ՞ «Երաժշտությունը խլացնում է տխրությունը»։
Ցավոք, կան մտքեր, որոնք մեկ է, հանգիստ չեն տալիս։ Ու ամենացուրտ ձմռանը հասկանում ես, որ քո մեջ դեռ մի անհաղթահարելի ամառ կա։ Բայց երևի պետք է ավելի քիչ մտածել և շատ ապրել։ Որովհետև կյանքը հիմա այստեղ է, այլ ոչ թե անցյալում։
No comments:
Post a Comment