29 November 2015

Միասին լինել












 Անձրևից կռացած`
Կրկին գլուխը վեր պարզեց
Քրիզանթեմը ծաղկած:
Չգիտեմ՝  ինչու ինձ հոգեհարազատ թվաց ճապոնական պոեզիան: Այն ինձ տարավ ուրիշ մի տիեզերք, փոխվեցին մտքերս ու հայացքներս: Այն իմ Եսը կապեց մարդկության ՄԵԶ-ի հետ:  
Անձրևը մենք ենք կամ այն սխալները, որոնք անում ենք իսկ բարի ու նուրբ ծաղկած քրիզանթեմը՝ մեր նոր մտքերն են, որ սխալներից, այսինքն՝ <<անձրևից>> հետո ծաղկում են ու նոր ուժ են մեզ տալիս մտածելու, ստեղծագործելու ու առաջ շարժվելու: Իրար հերթ չտալով կրկին գլուխ են բարձրացնում նոր մտքերը, ծաղկեցնում են մեր կյանքը, ինչ-որ տեղ փոխում մեր աշխարհայացքը, դեպի լույսը ունեցած պատկերացումները: 
Ուշադրություն պետք չէ դարձնել  այն մարդկանց, ովքեր կյանքում միշտ մթություն  են տեսնում ու քեզ էլ ստիպում են ապրել այդպես, հակառակը՝ դու պետք է ստիպես, որ նրանք ապրեն քո լուսավոր կյանքով, ինչու չէ՞՝ քո կյանքից, քո լույսից  նվիրես նրանց, որ կարողանան ապրել
Շատերի համար ապրել նշանակում ՝ ընդամենը մեռած չլինելԲայց կյանքը անբացատրելի մի բան է, մի տուն, որտեղ դու ես՝  ԴՈՒ, քո «ԵՍ»-ը: Ապրել նշանակում է սխալվել, ընկնելելնե,լ հասնել բարձունքների, գլորվել այնտեղից ու նորից փորձեր կատարել դրան հասնելու համար: Սիրել  կյանքըսիրել իր բոլոր վատ ու լավ կողմերով, բոլոր թույլ ու հզոր կողմերովիր բոլոր հնարավորություններով: 
Անպայման չէ սիրել ինչ որ մեկին, սիրել կյանքը արդեն իսկ մեծ սեր է դեպի բոլորին ու բոլոր մարդկանց: Ժամանակը հզոր ուժ է, որ սպանում է ամեն ինչ, այդ թվում և հիշողություններին ու սերը:
Այնպես որ, սիրեք բոլորինսիրեք կյանքը, որով ապրում եք, մի դժգոհեք, որովհետև այն երկրորդ անգամ էլ չեք ունենա
Երկրորդ  անգամ  էլ  չեք ունենա ձեր Արևին, ձեր անձրևին ու վառ գույներին...: Կյանքը նման է երաժշտության. սկսում է նվագել մեկը ու միանում են բոլորը՝  փոխելով նոտաներն ու ռիթմիկան... 
Միասին լինել նշանակում է նույնքան ազատ լինել, որքան մենակության մեջ, և նույնքան ուրախ, որքան հասարակության մեջ

 


No comments:

Post a Comment