23 November 2015

Իմ սրտի երաժշտությունը


Երաժշտություն լսելիս տարբեր մարդիկ տարբեր բաներ են հասկանում: Իմ կարծիքով երաժշտությունը տրամադրություն է, իսկ տրամադրությունը լինում է ինչպես ուրախ այնպես էլ տխուր: Մենք ընտրում ենք երաժշտությունը կախված մեր հոգեվիճակից: Ամեն մարդ նախընտրում է երաժշտության այն տեսակը, որն իրեն հաճելի է տվյալ պահին, եթե տխուր է, ապա նա կնտրի տխուր երաժշտությունը, եթե ուրախ է ավելի հաճելի կլինի ուրախ երաժշտությունը, եթե ուզում է մտածել, պարել կամ աշխատել ապա մեկ այլ երաժշտության տեսակ: Իմ նախընտրած երաժշտությունը ոչ բոլորին է հաճելի, սակայն ես միշտ փորձում եմ դարձնել երաժշտությունը ավելի մատչելի, քանի որ յուրաքանչյուր երաժշտական ոճ առանձնանում է և արտահայտում է այն ինչը չի արտահայտում ուրիշ երաժշտական ոճ:

Հեղինակ Միքայել Գրիգորյան

No comments:

Post a Comment