Մեկը չեղավ, որ իմանար վշտերս,
Քնքուշ ձեռքով դարման աներ վերքերիս.
Մեկը չեղավ, որ գուրգուրեր վարդերս,
Անուշ բույր տար, վարդի գույն տար երգերիս:
Կյանքս կտամ սրտից բխած համբույրին,
Ա՜խ, թէ մեկը ինձ հասկանա՜ր ու սիրե՜ր:
Ի՞նչ կա երկրում և՛ սրբազան, և՛ անգին,
Քան թէ զոհվել, քան թէ լինել անձնվեր:
Բայց ես կյանքում շա՛տ սիրեցի ու լացի, —
Մեկը չեղավ, որ ամոքեր վշտերս,
Սիրող սրտի ծարավ, ծարավ մնացի,
Մեկը չեղավ, որ գուրգուրեր վարդերս...
Մեկը չեղավ, որ գուրգուրեր վարդերս,
Անուշ բույր տար, վարդի գույն տար երգերիս:
Կյանքս կտամ սրտից բխած համբույրին,
Ա՜խ, թէ մեկը ինձ հասկանա՜ր ու սիրե՜ր:
Ի՞նչ կա երկրում և՛ սրբազան, և՛ անգին,
Քան թէ զոհվել, քան թէ լինել անձնվեր:
Բայց ես կյանքում շա՛տ սիրեցի ու լացի, —
Մեկը չեղավ, որ ամոքեր վշտերս,
Սիրող սրտի ծարավ, ծարավ մնացի,
Մեկը չեղավ, որ գուրգուրեր վարդերս...
Բոլորիս էլ պետք է մեկը, ով կգուրգուրի, կօգնի մեզ հասնելու ինչ- որ անիրական բաների:
Այս բանաստեղծության տողերում կա տխրություն, գնահատված լինելու պահանջ: Պետք է ուժ ունենալ մարդկանց հասկանալու համար, պետք է կարողանալ գնահատել, սիրել, ճանաչել միմյանց:
Պետք է մեկը, միայն մեկը...
Կարծում եմ, մեր Իսահակյանը կյանքից ուզում էր ինչ-որ անիրական բան: Նա պատրաստ էր ամեն ինչ անել իր երկրի, նաև այն մարդկանց համար, ովքեր իր կարիքն ունեին:
Նա, երևի թե, ցանկանում էր, որ մարդիկ իրեն հասկանային ավելի խորությամբ, սիրեին և ընդունեին այնպիսին, ինչպես որ ինքը կա: Որ մարդիկ սիրեին իր բանաստեղծությունները, արթնացնեին իրենց ամենանվիրական հույզերը, փորձեին հասնել անիրական թվացող երազանքներին...
No comments:
Post a Comment