15 November 2015

Անիրականը իրականության մեջ ...






Միայն փշրված երազն էր շարունակում ժամանակ շահելփորձելով շոշափելի դարձնել այնինչ այլևս իրական չէր: 




Երազանքնե՜ր…
 Դրանք անվերջ են ու անսահման …Մարդ ապրում է երազանքներով ՜.. հավատալով, որ դրանք կկատարվեն մի օր: Սպասում ենք անիրականի իրականություն դառնալուն ... ուզում ենք ավելին ու ավելին, ուզում ենք տեսնել ու  զգալ երազները ...  ուզում ենք մեզ զգալ հեքիաթում, ուզում ենք շոշափել անշոշափելին: Խոսում ենք իրականի մասին` պատկերացնելով անիրականը ... մտքով լինելով մեր երազանքների տիեզերքում:
- Անգամ հավատում ենք անիրական երազներին . ինչպես փոքրիկներն են հավատում են Ձմեռ Պապին,  իսկ մեր Ձմեռ Պապն անիրական երազանքներն են, որոնց կուրորեն հավատում ենք ... սպասում ենք, որ կգան ու կջերմացնեն մեզ , կգան ու կփոխեն ամեն ինչ մեր շուրջ  որ մեզ ավելի լավ կզգանք ...Բայց մենք ընդամենը մեզ տրամադրում ենք դրան.. ու էլիինչպես երեխաները.երբ մի փոքր մեծանում են ու հասկանումոր Ձմեռ Պապ չկա . մենք էլ սպասելուց հոգնում ենք   ու հասկանումոր անիմաստ ենք սպասում …
 Ինչու սպասենքեթե մենք կարող ենք ուրիշ երազներով մեր կյանքը լցնելորոնք կկատարվեն    հաստատորոնց կատարվելը մեզնից է կախված , որտեղ մենք մեծ դեր  ունենք …

Ինքս սիրում եմ երազել ...միշտ երազում եմբայց նաև նպաստում եմոր կատարվեն երազանքներս ... փորձում եմ օգնել կախարդական երազներին: 
Երազեք շաաաաատ ու օգնեք ինքներդ ձեզոր կատարվեն ձեր իսկ երազանքները … 

No comments:

Post a Comment