Կամաց-կամաց սկսում է արթնանալ երևակայությունս։ Ինձ հետ են մթությունն ու անսահմանությունը։ Այն անսահմանությունը, որը տեսնում եմ երկինք նայելիս և զգում երևակայելիս։ Ես մենակ չեմ։ Եվ դու նույնպես, քանի որ գիշերը բոլորինս է։ Մենք միասին կարող ենք նայել լուսնին և տեսնել մեր զգացմունքները։
Իսկ երևակայությո՞ւնը։ Այն իրականում ավելի կարևոր է, քան գիտելիքը։ Գիտելիքը սահմանափակված է։ Իսկ երևակայությունը շջապատում է աշխարհն ու սահմաններ չունի։ Ուղղակի մենք պետք է կարողանանք ճիշտ օգտվել այդ անսահմանությունից՝ չերևակայելով չարի մասին։ Քանի որ այն, ինչ մենք կարող ենք պատկերացնել՝ իրական է։ Եկեք միայն լավը երևակայենք, քանի որ կյանքն ինքն ամեն օր ցույց է տալիս մեզ իր վատ կողմերը։ Լավատեսությամբ դուք կդառնաք էլ ավելի ոգևորված և երազանքներն իրագործելու ցանկությունը գնալով կմեծանա։
Եվ վերջում՝ երբ ձեր մտքերն ու երևակայությունը հագնստանան, հաշվեք, որ դուք արդեն տանն եք, քանի որ ձեր տունն այնտեղ է, որտեղ հանգիստ են ձեր մտքերը։ Այսինքն՝ իմ տունը դու ես։ Քեզ հետ առանց որևէ ուժ գործադրելու հայտնվում են վաղուց կորած ժպիտներս, իսկ մնացածն անհետանում է։
No comments:
Post a Comment