12 November 2015

Պարսկական պոեզիա. Ռումի




Ինչո՞ւ եք դուք թակում ամեն մի օտար դուռ:

Գնացե՛ք և թակե՛ք սեփական Սրտի դուռը: Ջալալ Ադ Դին Ռումի 
Ինչո՞ւ ենք թակում օտարի դուռը, օտարի սրտի դուռը .. Մերը անտեսելով կամ թերագնահատելով, վազում ենք դեպի օտարինը, կարծելով, որ այն լավն է կամ անթերի: 
Դե,  իհարկե ոչ:Ոչինչ  և ոչ ոք անթերի չէ,  ինքներս մեզ անտեսելով անընդհատ վազում ենք դեպի օտարը: Բայց ինչո՞ւ, եթե կարող ենք մեր զգացմունքները, մեր մտքերը արտահայտել: Արդյո՞ք վախենում ենք:  Ինչի՞ց:  Ազատ խոսելո՞ւց ու կարծիք արտահայտելո՞ւց: Թե՞ կարծում ենք, որ օտարի ասածը ճիշտ է: 
Դե, իհարկե ոչ: Մարդիկ կան, որ վախենում են, իսկ մյուսները չեն ուզում խոսել, քանի որ թերագնահատում են իրենց: Բայց ինչու, չէ՞ որ ամեն մեկս ունենք մեր կարծիքը, մեր մտածելակերպը, ՄԵՐԸ  ու մեր սրտի դուռը, մեր երջանկության հասնելու ձևը, մեր երազանքների տիեզերքը: Շատերը վախենում են դժվարություներից ու փակվում իրենց սրտի մեջ. չեն բացում իրենց սիրտը ոչ ոքի առջև, մտածում են, որ իրենց մտքերը կարող են ճիշտ չլինել ...
Իսկ ո՞վ է սահմանել ճիշտը և սխալը:  Ամեն մեկն ունի ճշմարտության և սխալի իր սահմանները:  Այդպես մարդիկ սկսում են առանձնանալ հասարակությունից ու կորցնում են արտահայտվելու հնարավորությունը: Ամեն ոք պետք է չվախենա, առաջ գնա, արտահայտվի: Փոխանցի իր իմացածն ու իր մտքերն աշխարհին:
Եթե կարողանայիք ձեր թևերն արձակե~լ-… Իսկ ինչո՞ւ չենք կարող արձակել, ինչո՞ւ չենք ուզում ազատվել բոլոր խավարներից ու մեզ լույս տալ ու թռչե~լ: Հասնել մեր երազանքներին, զգալ մեզ հեքիաթում ...
Եվ ազատել հոգին խանդից,- Ազատել հոգին խանդի՞ց: Երբ ազատվեք խավարից ու լույս տաք ձեզ, կկարողանաք ազատվել բոլոր ինքնամփոփ մտքերից ու ձեր միտքը դարձնել նաև հասարակությանը: Այդ ժամանակ ձեզանից կկորչի խանդը: Ինչո՞ւ խանդել կամ ո՞ւմ:
Խանդել նշանակում է չվստահել, չհավատալ, չհասկանալ, վախենալ …
 - Ապա նայեք ձեզ և ամեն ինչ ձեր շուրջը:
 -Կսավառնեիք վերև՝  ինչպես աղավնիներ:
 Բոլորս պետք է կարողանանք ազատվել մեզ քայքայող բարդույթներից ու առաջ գնանք: Երբ հեռացնենք խավարը, խանդը, նախանձը, մենք կթռչենք դեպի երկինք, որտեղ ազատություն ասվածը անսահման է, որտեղ մեզ անիրական թվացող երազանքները դառնում են իրական, որտեղ մեր հեքիաթները ավարտ չունեն: Ամեն մարդ ունի ազատության իր սահմանները.. 
Երբ հեռանում ես խավարից ու լցվում լույսով, երբ մտքերդ քեզանից առաջ են ընկնում, դու սկսում ես խոսել, արտահայտվել, զգալ ու անվախ քայլել, մեկ էլ տեսնում ես, որ քո ետևից գալիս են մարդիկ, ովքեր վախենում էին ազատ խոսելուց: 
Իսկ դու… Դու դառնում ես նրանց համար հենարան ու օգնում ես նրանց, օգնում, որ ամեն անհատ կարողանա պաշտպանել իրեն ու լինել ազատ: 
Այսպես է ծնվում ազատ հասարակություն...

Մտածել ու լուսավորել ամենին ….

No comments:

Post a Comment