25 November 2015

Սրտիս սահմանը


Երկար նայում էի նրան և փորձում գտնել ինձ այդքան տանջող հարցերի պատասխանները: Բայց որքան անիմաստ է, չէ՞, գտնել պատասխաններ այն աչքերի մեջ, որոնց համար դու նշանակություն չունես:
Ա՜խ, ինչպես կուզենայի գոնե մեկ րոպեով հնարավորություն ստեղծվեր և դու տեսնեիր քեզ իմ աչքերով: Միգուցե այդ ժամանակ ամեն ինչ այլ կերպ լիներ: Բայց դա չի լինի երբեք։
Երանի կարողանայի ջնջել իմ հիշողություններից այն օրը, երբ մեր աչքերն առաջին անգամ հանդիպեցին:
Իմ ամենամեծ սխալը, գիտե՞ք՝  որն է: Այն, որ շատ կարճ ժամանակահատվածում ես ամբողջ հոգով նվիրվում ու տրվում եմ մարդկանց: Հենց դա է պատճառը, որ անկարող եմ շատ բաներ ջնջել կամ մոռանալ՝  դառնալով մյուսների նման անտարբեր։
 Բայց ինձ մոտ էլ կա մի սահման ՝ ցավի, զգացմունքների, ատելության, արցունքների, ներելու: Ես կարող եմ երկար դիմանալ, լռել, բայց հետո միանգամից թողնել ու գնալ՝  առանց բառերի ու բացատրությունների: Արդյո՞ք դուք ցանկանում եք հայտնվել սրտիս սահմանի եզրին:
 Չեմ էլ հասկանում՝  ի՞նչու են մարդիկ այդքան անարդար վարվում, երբ նվիրվում ես նրանց՝ բոլոր արածների մեջ տեսնելով միայն չարածները:
Հնարավոր է՝  ես էլ մի օր ուղղակի հեռանամ առանց որևիցե բան ասելու, բայց հիշեք խնդրում եմ՝  ուղղակի ոչինչ չի լինում այս կյանքում:

No comments:

Post a Comment